Վազգեն Սաղաթելյան. Ով կարողանում է՝ պետությանը քցում է
«Ինչո՞ւ մենք չենք կարողանում կերտել մեր պատկերացրած քաղաքացիական հասարակությունը, որովհետև իմ ընկալմամբ, մեզ մոտ երբեք անձնական կամ ընտանեկան շահը համադրելի չի եղել պետական շահի հետ»,-ասաց հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը, որը մասնակցում է «Լինել քաղաքացի, որ պետությունը լինի» թեմայով քննարկմանը։
Բանախոսը մի օրինակ նշեց, եթե այսօր մի քաղաքացի կարողանա շրջանցել օրենքն ու հարկ չվճարել, բացի այն, որ ինքը դա կանի, այլև կպարծենա իր նեղ շրջապատում ու որևէ մեկը չի ասի՝ չէ՞ որ դու դրանով վնաս ես պատճառում պետությանը։
«Ինչի՞ չի ասի, քանի որ երբեք չի եղել մի իրավիճակ, երբ պետությունն ունենա բավարար վստահություն, որպեսզի այդ նեղ շրջապատն այդ մարդուն ամոթանք տա, ասի՝ դու թուլացնում ես բանակն ու պետությունը։ Ավելին ասեմ, եթե մեկին ներկայացնենք պետությանը քցելու ուղիները, իսկ նա չօգտագործի, ապա լինելու է հարիֆ տանը, շրջապատում»,-ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, չի եղել մի իրավիճակ, երբ բոլորը համարեն, որ պատասպանատու են պետության համար, ով կարողանում է՝ պետությանը քցում է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա