Գլխատված խոզեր՝ կառավարության դիմաց
«Մենք վերադարձնելու ենք մահապատիժը և սրանց հեռացնելուց հետո հրապարակում մի մասին կախաղան ենք բաձրացնելու օրենքի ուժով, իսկ մյուսների գլուխներն են կտրվելու»,- կառավարության շենքի դիմաց արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների, կամավորների ծնողների, հասարակական-քաղաքական գործիչների բողոքի ակցիայի ժամանակ ասաց պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
Նա նշեց, որ վերադարձնելու են մահապատիժը հանուն այդ խունտայի պատժի, քանի որ սրանց ուղղակի ցմահ բանատարկել ու տարիներ շարունակի մեր ժողովրդի վճարած հարկերի հաշվին բանտերում պահելը, նպատակահարմար չէ։
«Այնպես որ, սպասեք, շուտով»,- ասաց Նաիրա Մելիքյանը։
Քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Մենք իրականացելու ենք ձեր մահապատիժը։ Արյուն եք սիրում, արյուն կստանաք։ Արյուն եք տենչում, արյուն ստանալու եք, տենչում եք ուրիշների արյունը, ստանալու եք ձեր արյունը»։
«Դավաճա Նիկոլ»՝ սկսեցին վանկանարկել ակցիայի մասնակիցները։
«Դավաճան Նիկոլի արյունը թափվելու է մահապատժի միջոցով։
Թույլ չենք տալու շարունակեք։ Այս իսկ պատճառով հիմա կստանաք ձեր բաժին կտրված և գլուխները, և արյունը»,- ասաց Փոստանջյանը։
Ակցիայի մասնակիցները խոզի գլուխներ նետեցին կառավարության դիմաց՝ դրանք ներկելով կարմիր, վրան գցելով Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Արայիկ Հարությունյանի, Ալիևի նկարները։
«Թուրքերի հետ այսպես են վարվում»,- ասաց Փոստանջյանը։
«Նվեր ենք տանում իշխանություններին»,- ասացին ակցիայի մասնակիցներն ու խոզի գլուխները, նկարները նետեցին կառավարության մուտքի դիմաց։
«Հայրենիք գողեր», «հայասպան» բղավում են ակցիայի մասնակիցները։
«Չես ներվելու։ Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մենք քեզ կառավարության շենքից դուրս շպրտենք»,- ասաց Փոստանջյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան