Ինչո՞ւ է ցիստիտն առավել հաճախ հանդիպում իգական սեռի մոտ. Ներկայացնում է ուրոլոգը
Ուրոլոգ Սևան Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրել է ուրոլոգիական պրակտիկայում հաճախ հանդիպող պաթոլոգիայի՝ ցիստիտի մասին։
«Ցիստիտը՝ միզապարկի բորբոքումն է, որը կարող է առաջանալ տարբեր պատճառներից։ Առավել հաճախ հանդիպում է իգական սեռի մոտ՝ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված։
Հաճախ հանդիպող ախտանիշները՝ ցավ վերցայլային շրջանում, ցավ միզարձակության ժամանակ և հետո, հաճախամիզություն (շատ դեպքերում բուժառուն հենց հաճախամիզությունն է անվանում ցիստիտ, սակայն միշտ չէ, որ հաճախամիզության պատճառը ցիստիտն է), արյունամիզություն։
Ախտորոշման համար կատարվում է միզուղիների սոնոգրաֆիա, մեզի ընդհանուր քննություն՝ անհրաժեշտության դեպքում նաև մեզի բակտերիաբանական քննություն։
Բուժման համար նախ անհրաժեշտ է ճիշտ ախտորոշում։
Ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել՝ հատկապես հակաբակտերիալ դեղամիջոցներ (անտիբիոտիկներ) կիրառելով։ Դիմեք բժշկի, հետազոտվեք, ստացեք ադեկվատ բուժում, որպեսզի խուսափեք հետագա հնարավոր բարդություններից»,-նշել է բժիշկը։