Դավաճան-ը որպես արժեքների մաքրության նշան
Ուզում էի մի քանի օր առաջ գրել, ու հանկարծ Փաշինյանը խոսում է հենց այս մասին՝ կարծես նոթատետրիս վերնագրերը կարդացած լինի։
Երեկ Նիկոլը հայտարարել է ԱԺ ամբիոնից, թե իբր էլ չի վախենում, որ իրեն դավաճան կասեն, որովհետև «էնքան» են արդեն ասել։
Իսկ ո՞վ էր ասում դավաճան, որ վախեցնի։ Ու՝ ինչ պիտի անի մեկը, ում անընդհատ դավաճան են ասում, որ էլ չասեն. Այո՝ ձևացնի, թե իր պետքը չէ, երբ դավաճան են ասում։ Իբր՝ իզուր էներգիա եք ծախսում։ Իբր՝ այս ձեր ասածն էլ տեղ չի հասնում։
Եթե նույնիսկ այդպես է, ու Փաշինյան-Ավինյան-մյուսները չեն վախենում, չեն ամաչում, չեն վրդովվում, դա նշանակություն չունի՝ իրերը պիտի կոչել իրենց անունով։
Դավաճանին ասել դավաճան՝ սա ամենափոքր, բայց և ամենագործուն ասելիքն է ու անելիքն է։ Ամեն անգամ, երբ մեկը երեսներին գոչում է՝ դավաճան, զգու՞մ եք ինչպես է գալիս զգացողությունը, որ ճիշտ բան է կատարվում։
Ուրեմն՝ դա պիտի շարունակել, ոչ թե պարտվել Փաշինյանի խորամանկությանը, թե՝ ես չեմ վախենում, որ ինձ դավաճան կասեն։
Իրերը պիտի կոչել իրենց անունով, որ հնարավոր լինի վերադառնալ ի շրջանս յուր։ Ու դավաճանին դավաճան, ասել, ոչ թե՝ ուղղակի մտածել... նշանակում է ասել ու միաժամանակ անել ասածը։
Ինչքան ենք փնտրել, թե ուր են մարդիկ, որ ասում են ու անում են։ Ահա՝ ամեն մեկը կարող է լինել այդ մարդը ու վերադարձնել և արժեքների մաքրության տանող ուղին, և հրաժարվել սեփական վախկոտությունից՝ ասել դեմքներին։ Վախենան-չվախենան՝ դա չէ կարևորը։
Ու պիտի կրկնել այն ամենը, ինչ հաջողություն է ունեցել։ Ասել դավաճանին դավաճան՝ ամենահեշտն է դրանցից։
Եթե Փաշինյանը պատժի ասողին՝ ուրեմն վախենում է։ Եթե չպատժի՝ առավել ևս պիտի ասել՝ հեշտանում է գործը։
Իսկ թե ինչ է պատրաստվում անել Փաշինյանը, որ ԱԺ-ից քպ պարամետրերից ու դավաճան լինելուց չվախենալու մասին է խոսում... լիքը բան ունի դեռ անելու։ 11 հազար բան։
Ա. Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Զրոյական քայլի դիդակտիկան Տիգրան Աբրահամյանից
- Զրոյական քայլի դիդակտիկան Արմեն Պետրոսյանից
- Երբ լեզուն մատնում է տիրոջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան