Սպիտակ տունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Ջեյք Սալիվան
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր եռակողմ հանդիպմանը ու ողջունել Երևանի ու Բաքվի արձանագրած առաջընթացը բանակցություններում:
Իր գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ուրախ էի այսօր Սպիտակ տանը հյուրընկալել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրն առանցքային դեր ունի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորությունների ստեղծման համար»,- ասված է Սալիվանի գրառման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
- Պատելը մանրամասնել է, ո՞վ է ամերիկյան կողմից մասնակցում վաշինգտոնյան բանակցություններին
- ԱՄՆ պեքարտուղարը շարունակում է ինտենսիվ բանակցությունները Լաչինի միջանցքի իրավիճակի շուրջ. Պատել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին