«Հրապարակ». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև այլևս բացակայում են նախկին փոխհարաբերությունները:
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների միջեւ այլեւս բացակայում են նախկին փոխհարաբերությունները։ Եթե ընտրություններից հետո 2 ընդդիմադիր ճամբարները ցանկացած հարց քննարկում էին իրար հետ, փորձում համատեղ ճակատով պայքարել իշխանության դեմ, այսօր տպավորություն է, որ այնքան են տարանջատվել իրարից, որ դա այլեւս հնարավոր չէ։
Սկսած իշխանական օրինագծերի վերաբերյալ քվեարկություններից, որոնց արդյունքները գրեթե միշտ տարբերվում են, վերջացրած մարտավարական այլ քայլերով։ Օրինակ, անցած շաբաթ չնայած երկու խմբակցություններն էլ մասնակցեցին կառավարության ծրագրի ընթացիկ զեկույցի քննարկմանը, սակայն, ի տարբերություն «հայաստանցիների», ՊՈՒ-ականները հրաժարվեցին հարցեր ուղղել Փաշինյանի կառավարությանը, երեկ էլ միայն «հայաստանցիները» մասնակցեցին հարցուպատասխանի ֆորմատին՝ դադարեցնելով բոյկոտը։
ՊՈՒ մեր աղբյուրներն ասում են, որ այս առճակատումը պետք է դիտարկել լիդերների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների կոնտեքստում։ Վերջին օրերին Սերժ Սարգսյանի կողմնակիցների հրապարակային հայտարարություններում կարմիր գծի պես անցնում է այն միտքը, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակը սպառվել է՝ նա ձախողվել է իշխանափոխության պայքարում, հիմա պետք է տեղը զիջի Սերժ Սարգսյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան