Նաիրա Զոհրաբյան. Մեր երկիրն արյան մեջ թաթախածները պատասխանատվության ենթարկվելու են
Այսօր կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ, Իլհամ Ալիևի ու հայաստանցի մի քանի պաշտոնյաների՝ գետնին թափված լուսանկարները քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը կարմիր ներկով պատմեց։
«Սա խորհրդանշում է, որ հայրենիքը հանձնածները, ազգադավները, մեր երկիրն արյան մեջ թաթախածները պատասխանատվության ենթարկվելու են և անպայման կանգնելու են հայկական Նյուրնբերգի առաջ»,-մանրամասնեց Զոհրաբյանը։
Նախկին պատգամավորն ասաց՝ այսօր կառավարության շենքի դիմաց են Նիկոլ Փաշինյանի հրավերով։
«Նիկոլ Փաշինյանն էր ասում, սա ժողովրդի դուռն է, նրանք կարող են գալ ու քացով այս դուռը բացել։ Մենք քացով չենք բացելու, քանի որ Նիկոլն ասում էր՝ անցել են այն ժամանակները, որ այս դուռն անձեռնմխելի է ժողովրդի համար։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդ մարմինը, որը այստեղ էլ չէ, պաշտպանող ոստիկանների շարասյուն»,-ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նարե Սոսե. Այստեղ եկել եմ առանց շքանշանների, բայց չկրակված փամփուշտներով ու երդումով
- Զոհվածի մայրը՝ Փաշինյանին. Իմ տան լույսն անջատվել է, քո լույսն էլ անջատվի
- Զոհվածի մայրը՝ Փաշինյանին. ****, դու հունիսի 1-ին արդեն կլինես բանտում
- Գլխատված խոզեր՝ կառավարության դիմաց
- Խաչիկ Մանուկյան. Այս կառավարությունն իր կատարած ոճիրի պատասխանը տալու է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում