«Ճիշտ ասում DJ-ը, ուղղակի ինքը նկատի ունի իրանց խնջույքները». Արձագանք թմրանյութերի մասին Աղաջանյանի հայտարարությանը
«Այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք Հայաստանում եթե նման ռեյդի միջով անցնի, վստահաբար, նմանատիպ զանգվածներ ի հայտ կգան և այս տիպի հաստատություններն ամենամեծ տուրիստական շարժերն ունեն»,-ԱԺ-ում երեկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հարց ուղղելիս հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Ֆեյսբուքում օգտատերերից մի քանիսը, արձագանքելով այս հայտարարությանը, նշել էին, որ վստահում են «մասնագետին»։
Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ այսօր գրել է.
«Թե բա չկա խնջույք, որ թմրանյութ չլինի: Ճիշտ ասում DJ-ը ուղղակի ինքը նկատի ունի իրանց խնջույքները ու կարծում եմ, որ մի քիչ լավ հարցաքննող լինի Էդոյին անգամ կարելի կլինի պարզել, թե կոնկրետ ո՞վ ա մատակարարում էդ թմրանյութը»։
Հիշեցնենք, որ Աղաջանյանը Վահե Ղազարյանին երեկ հարցրել էր.
«Ինչպե՞ս են ընտրվում ժամանցի այն վայրերը, որտեղ ոստիկանությունը «ռեյդեր է» իրականացնում»։
Պատգամավորը նաև հայտարարել է, որ սովորաբար նմանատիպ «ռեյդերի» վայրերի ընտրությունը կատարվում է այն հաստատությունների վրա, որոնք տարբերվում են ժամանցային, մշակութային մեյնսթրիմից:
«Ինչպե՞ս է ստացվում, որ հենց նմանատիպ տեղերում են այս ռեյդերն իրականացվում»,-հարցրել է Աղաջանյանը։
Վահե Ղազարյանը պատասխանել է, թե դեպքի առթիվ ծառայողական քննություն է ընթանում, քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել։
«Բայց մենք ամեն անգամ ռեյդեր չենք անում։ Մենք ունենք օպերատիվ տեղեկություններ, պարտավոր ենք արձագանքել դրան։ Դրանով որևէ մեծ եսիմ ինչ խոչընդոտ չենք հանդիսացել տվյալ տնտեսվարողին։ Ինձ թվում է մենք կատարել ենք մեր գործառույթները, կարևորը այդտեղ արդյունք ունենք»,-ասել է ՆԳ նախարարը։
Աղաջանյանը նշել է, որ իր հարցով փորձում է նախարարի ուշադրությունը հրավիրել ռեյդերի ընտրության գործընթացի վրա. «Ես վստահ եմ, որ դուք չեք այդ որոշումը կայացնում, համապատասխան ինստանցիաներ կան, որտեղ կոնկրետ ծառայողներ կան, որոնք ստանում են այդ ինֆորմացիաները, զեկուցում են ձեզ, դուք էլ որոշում եք կայացնում։Կխնդրեմ, որպեսզի այդ հարցին ավելի մեծ ուշադրություն դարձնեք, որովհետև այստեղ ես նման միտում տեսնում եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում