Բլինքենը՝ Ադրբեջան-Հայաստան համաձայնության մասին. Մենք վերջնագծին շատ մոտ ենք
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդունել են՝ տևական և կայուն խաղաղության միակ ճանապարհը երկխոսությունն է:
Միացյալ Նահանգները ուրախ է շարունակել իր աջակցությունը, ասել է Բլինկենը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև խաղաղության բանակցությունների փակման նիստում։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում երկու կողմերը քննարկել են մի քանի շատ կոշտ հարցեր, և նրանք շոշափելի գործընթաց են հաստատել կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այդ համաձայնության ձեռքբերումը ոչ միայն պատմական կլինի, այլև խորապես կբխի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերից և շատ դրական ազդեցություն ունեն նույնիսկ երկու երկրների սահմաններից դուրս»,- ասել է պետքարտուղարը։
Նա կարծիք է հայտնել, որ բանակցությունների տեմպը և մեր գործընկերների ստեղծած հիմքը ցույց է տալիս, որ մենք համաձայնության հասնելու գործընթացում են:
«Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, մենք դա գիտենք, բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել մեր երկու ընկերներին հատելու վերջնագիծը: Ինչպես ասացի, կարծում եմ, որ մենք դրան շատ մոտ ենք»,- ասել է Բլինքենը։
Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մոտ տեսնում է առաջ շարժվելու վճռականություն։
«Զգում ենք, որ շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել, վերջնական համաձայնությունն արդեն մոտ է, և մենք վճռական ենք շարունակելու օգնել մեր ընկերներին հասնելու դրան»,- ասել է Բլինքենը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտները՝ ըստ Փաշինյանի
- Միրզոյանն ու Բայրամովն արձանագրել են՝ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ
- Աշոտյան. Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է