Ժամ առաջ այս պետք է հեռացնենք այս դավաճան իշխանությանը. Գայանե Ներսիսյան
«Արդեն հինգ տարի է մենք ողբերգություն ենք ապրում, այս մահաբեր, չարի իշխանությունը, այս գործակալները եկել են ծրագրով, եկել են ոչնչացնելու հայ ժողովրդին»,- Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Ներսիսյանը։
Նշենք, որ այսօր ևս կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների, կամավորների ծնողները, հասարակական-քաղաքական գործիչներ։
Երգչուհու խոսքով, այսօր մեր չքնաղ երկիրը՝ Հայաստանը, ցանկանում են հանձնել թուրքին։ «Սրանք եկան և համալրեցին երիտթուրքերի շարքերը։ Մենք հիմա միայն ողբերգություն ենք տեսնում, իսկ պատերազմը պայմանավորված էր, այն զոհերը, որ ունեցանք, դա սարքովի սպանդ էր։ Գերիներին էլ որևէ մեկը չի հիշում։ Այսպես չի կարող շարունակվել, մենք կորցնում ենք մեր սուրբ հայրենիքը, մեր արժանապատվությունը ոտնատակ տվեցին, մենք երբեք նման վիճակում չենք եղել»,- ասաց նա։
Գայանե Ներսիսյանը նշեց, որ ներկայիս իշխանությունները երկիրը հիմնահատակ կործանել են, արմատախիլ են արել մեր պետականությունը։ Մինչդեռ, ըստ նրա, ունեինք շեն երկիր, բայց չհասկացանք, որ պետք էր գնահատել այն, ինչ ունեինք. «Ունեինք երկու պետություն և բանակ, բայց մենք դա չգնահատեցինք և ինքներս մեզ հասցրեցինք այս ողբերգական վիճակին՝ իշխանության բերելով այս պատուհաս ազգադավին»։
Նա խոսքով՝ ժողովուրդը պետք է ուշքի գա, մտածի իր ապագայի, հայրենիքը վերականգնելու մասին և կանգնի Արցախի կողքին։
«Դրա համար շուտափույթ, ժամ առաջ պետք է հեռացնենք այս դավաճան իշխանությանն իր դավաճան ուսապարկերի հետ միասին։ Եւ մենք պետք է դա անենք, քանի որ մեզ համար մեր հայրենիքը շատ թանկ է»,- ասաց Գայանե Ներսիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատկերացրեք՝ ուրախ-ուրախ ուղարկում եք բանակ, բայց բանակ չէ՝ բարդակ, ու տղայիդ դիակն են բերում տալիս քեզ. Սևազգեստ մայրը՝ Քերոբյանին
- Զոհվածի մայրը՝ Փաշինյանին. ****, դու հունիսի 1-ին արդեն կլինես բանտում
- Գլխատված խոզեր՝ կառավարության դիմաց
- Խաչիկ Մանուկյան. Այս կառավարությունն իր կատարած ոճիրի պատասխանը տալու է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին