Հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու համար. Տեր Անդրեաս քահանա
Դադիվանքի գլխին շարունակում է կախված մնալ վտանգը: Արցախի թեմում՝ Բաքվից պաշտոնական մակարդակով հնչած հայտարարությունները, պատահական չեն համարում: Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր հավակնությունները՝ քանդել կամ իրեն վերագրել հայկական կոթողները: Դադիվանքի թեմայով սկսված տեղեկատվական արշավը հուշում է, որ այս թեմայով խմորումներ կան: Այս պահին հստակն այն է, որ Դադիվանքում իրենց ծառայությունն են շարունակում հայ հոգևորականները: Համալիրի հարևանությամբ էլ՝ իրենց առաքելությունն են շարունակում ռուս խաղաղապահները:
ՀԱԵ Արցախի թեմի հոգևորական Տեր Անդրեաս քահանա Թավադյանի խոսքով, հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու համար։
«Մենք պետք է շարունանենք մեր ծառայությունն այնտեղ, ռուսն էլ պետք է շարունակի իր առաքելությունն այնտեղ, որովհետև ըստ խոստման, համաձայնության, վանքը պետք է պահպանել, պահել։
Աստված մի արասցե, եթե թողնվի Դադիվանքը, ապա նույն ճակատագրին պետք է արժանանա, ինչպիսն Արևմտյան Հայաստանի մեր եկեղեցիները, այսօր Հադրութի եկեղեցիները, մնացած այն բոլոր վանքերն ու եկեղեցիները, որոնք մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության «Օր» լրտավականի հետ զրույցում ասել է Տեր Անդրեաս քահանան։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռ. Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը
- Ադրբեջանից ասում են՝ հայ հոգևորականները պետք է լքեն Դադիվանքը
- Դադիվանքի վերադարձած հոգևորականներին հանձնվել են պետական պարգևներ
- Դադիվանքի ելքն ու մուտքը մշտապես եղել է վերահսկողության տակ. Արցախի թեմի առաջնորդ
- Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան
- Մայր Աթոռում բացված ցուցահանդեսում առանձին ցուցավահանակներով ներկայացված է Դադիվանքը և Արցախի ոչնչացվող ու վտանգված սրբավայրերը
- Հայ հոգևորականները երեք ամիս է չեն կարողանում մուտք գործել Դադիվանք․ Հայր Ներսես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան