Զոհվածի մայրը՝ Փաշինյանին. ****, դու հունիսի 1-ին արդեն կլինես բանտում
«Հիշում եք, մենք եռատոնը մենք ինչ փառքով ու պատվով էինք նշում, բայց հիմա այն ասոցացվում է պարտության հետ»,-կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախյան երրորդ պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
Նա ասաց. «Եռատոնին ընդառաջ երեկ այս վիժվածքը հերթական անակնկալը մատուցեց։ Գիտե՞ք, մենք ամեն օր զարթնում ենք, մտածում ենք՝ այս մղձավանջը կավարտվի, բայց ամեն անգամ նոր հակառեկորդ է սահմանվում։ Ուրեմն ի՞նչ ասեց այս տականքն ԱԺ բարձր ամբիոնից։ Ասում է՝ լինելու է ինչպես միշտ, կայսրությունների փլուզման ժամանակ պետություն ենք կորցնում։ Վիժվածքը չի ասում, որ ոչ թե կայսրությունների փլուզման հետևանքով է, այլ իր նման թուրքակենտրոն տականքի իշխանությունը բռնազավթելու հետևանքով»։
Զոհվածի մայրը մեջբերեց Փաշինյանի հայտարարությունը, թե չի վիրավորվում դավաճան բառից, նաև ուրախ կլինի, եթե հունիսի 1-ին՝ իր ծննդյան օրը ստորագրի խաղաղության պայմանագիրը։
«Ես ուզում եմ ասել, վիժվածք, դու հունիսի 1-ին արդեն կլինես բանտում և կնախապատրասվես պատասխան տալու քո բոլոր մեղքերի համար»,-ասաց Նաիրիա Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան