«Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցությունը քննարկում է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, քարոզարշավը դեռ չսկսված, առավոտից երեկո շրջում է Երեւանի փողոցներում, լինում է վարչական շրջաններում, հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ խորհրդարանական ընդդիմությունը դեռ մտորում է՝ մասնակցե՞լ ավագանու ընտրություններին, թե՞ ոչ:
«Ժողովուրդ օրաթերթ»-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այս օրերին քննարկում է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը: Ընդդիմադիր ֆրակցիային, սակայն, դեռ չի հաջողվում վերջնական որոշման գալ այս հարցում:
Բանն այն է, որ ֆրակցիայում մեծամասնությունը հակված է ընտրություններին չմասնակցելու տարբերակին, քանի որ կարծում են՝ կրկնվելու է 2021թ.-ի ԱԺ արտահերթ ընտրությունների սցենարը. ինչպես այս դեպքում, ավագանու ընտրությունների դեպքում էլ, ում էլ առաջադրեն, ինչ էլ անեն՝ միեւնույնն է՝ իշխող մեծամասնությունն է հաղթելու՝ հաշվի առնելով վարչական ողջ լծակները կիրառելու նրանց հմտությունը, ինչը բազմիցս դրսեւորվել է թե’ համայնքային, թե’ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ:
Այս առիթով «Ժողովուրդ օրաթերթ»-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ Ագնեսա Խամոյանից, վերջինս էլ նշեց, որ ավագանու ընտրություններին մասնակցելու կամ թեկնածուի մասով դեռ որոշում չունեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները