«Ժողովուրդ». Թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանոմ էր, որ քաղաքացուն չի դարձնի տուգանքի «մատերիալ», բայց հենց այդպես էլ վարվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանոմ էր, որ քաղաքացուն չի դարձնի տուգանքի «մատերիալ», բայց հենց այդպես էլ վարվում է:
2022 թվականի ընթացքում իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերի ծրագրային ցուցանիշը բարձրացել է 52.7% ով (6.7 մլրդ դրամով): Նախորդ տարվա համեմատ այն ավել է եղել 19.4%-ով (3.2 մլրդ դրամ):
Աճը հիմնականում պայմանավորված է երթեւեկության բարձր ինտենսիվության պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից հաճախակի ուժեղացված ծառայությունների իրականացմամբ եւ ՀՀ ոստիկանության տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված խախտումների համար, ՀՀ ոստիկանության կողմից կիրառված պատժամիջոցներից գանձված գումարների աճով, որոնք կազմել են 15.7 մլրդ դրամ՝ 39.5%-ով (4.4 մլրդ դրամով) գերազանցելով ծրագրված ցուցանիշը եւ 9.5%-ով (1.4 մլրդ դրամով)՝ նախորդ տարվա ցուցանիշը:
Այստեղ ուշագրավ է, որ փաստացի՝ Հայաստանի բյուջեում ավել եկամուտներ են եղել տուգանքների հետեւանքով, ու այդ գումարները մուծել են շարքային քաղաքացիները: Եվ այստեղ ուշարժանը կրկին այն խոստումներն են, որով Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության:
2018 թվականի մայիսի 24-ին՝ կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր. «Քաղաքացին, այսպես ասած, տուգանվելու, կներեք էս բառիս համար, մատերիալ չէ։ Առավոտը տանից դուրս է գալիս, ասում ենք՝ «որտեղ բռնենք, տուգանելու ենք»: Էս փիլիսոփայությունը պետք է փոխվի, եւ դա չպե՛տք է հակադրել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման խնդիրներին»: Սակայն, փաստացի, այս հայտարարությունից հետո էլ քաղաքացիներին շարունակում են տուգանել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները