Ունենք լուրջ մտահոգություն, որ այս իշխանությունը փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրելու. Խաչատրյան
«Մենք ունենք լուրջ մտահոգություն, որ այս իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա, բանակցությունները լինեն Մոսկվայում, Վաշինգտոնում, կամ այլ վայրում և ում միջնորդությամբ էլ, եթե մի կողմն ազգային շահերը չի պաշտպանում, որևէ միջնորդ չի կարող ավելի հայ լինել, քան Հայաստանի իշխանությունը, ավելի շատ փորձել պաշտպանել Հայաստանի շահերը։
«Բանակցությունները որտեղ էլ լինեն, շատ բան կախված է բանակցողից, ինչ փաթեթով են գնացել այնտեղ Հայաստանի բանակցողները, ինչ պահանջ են Ադրբեջանին ներկայացրել, ինչ են ուզում ասել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ճեպազրույցին ներկա «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ Ալիևը, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, ներառյալ Նիկոլ Փաշինյանի, շատ ավելի լավ գիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում Արցախի Հանրապետությունը, դրա համար ինքը երկրորդ պահանջն է առաջադրում, միջազգային հանրությունն էլ է դա շատ լավ հասկանում։
«Փաշինյանը շարունակաբար, անընդհատ Արցախը մղում է դեպի Ադրբեջան, վտանգավոր հայտարարություններ է անում՝ անջատում հանուն փրկության կամ ժողովրդի ինքնորոշման իրավունքի կոնցեպտը գլխիվայր շուռ տալով։
Հիմա էլ սկսել է մանիպուլացնել Մադրիդյան սկզբունքները. գլխիվայր շուռ տալով՝ փորձում է հիմա էլ մի այլ փորձանքի մեջ գցել հայ ժողովրդին։ Ինչի՞ համար է դա անում։ Այս հարցի պատասխանը երևի իրենք պետք է տան»,- ասաց Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում այսօր նախատեսված է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով բանակցությունների փակումը
- Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
- Մենք խաչմերուկի առաջ, ինչ-որ մի ճանապարհային նշանի տակ կանգնած ենք.Նիկոլ Փաշինյան
- Վարուժան Գեղամյան. Թուրքիան հետևողականորեն իրականացնում է Հայաստանի վրա ճնշման մեծացում
- Փաշինյան. Խաղաղությունն իրատեսորեն հնարավոր է այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն ՀՀ ժողովրդի համար
- Թուրքական նախապայմաններով այս պահին ԱՄՆ-ում բանակցում է Միրզոյանը. Թևանյան
- Նախնական պայմանավորվածությամբ, նաև Մոսկվայում Միրզոյան-Բայրամով հանդիպում կկայանա. Եղոյան
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը