Խաչիկ Մանուկյան. Այս կառավարությունն իր կատարած ոճիրի պատասխանը տալու է
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների, կամավորների ծնողները, հասարակական-քաղաքական գործիչներ։ Նրանք իրենց ձեռքում ունեն Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացրած Արցախի հայկական բնակավայրերի անվանումները։
«Հայոց պատմության մեջ չի եղել նման իրավիճակ, երբ նման թվով լրտեսներ բացահայտ գործեն մեր երկրում՝ սպասարկելով օտարի, այդ դեպքում բացահայտ թշնամու շահերը։ Մենք դատապարտված ենք երկիրը կորցնելուն, եթե շարունակենք լռել, անհաղորդ մնալ այս ընթացքին ու համարենք, որ սա հերոսացածների ծնողների խնդիրն է»,-բարձրախոսով հայտարարեց զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող Խաչիկ Մանուկյանը։
Նա նշեց՝ այս կառավարությունը խաղաղության կեղծ օրակարգ է ընտրել, ձախողվել ու քաղաքական խայտառակ պարտություն կրել։
«Խայտառակ պարտության արդյունքում է, որ հայտարարեցին՝ բանակը պարտվել է։ Այն բանակը, որ հաղթականորեն կանգնել էր աշխարհի արսենալի առաջ ու կարողացել էր քաջությամբ պահել հայկական շատ տարածքներ, կարողացել էր հետ բերելու այդ պահին կորցրածները, մեկ էլ զինվորի այրան գնով պահածը հանձնվում է թշնամուն։ Իրերն իրենց անունով չեն կոչվում, խաբկանքն այնտեղ է, որ ասում են՝ գիտե՞ք, բարեկիրթ է Ալիևը։ Այն մարդը, որ մեր ղեկավարին ասում է՝ ալկաշ գյոռնափշտիկ։ Եվ այս կառավարությունն ընդունում է, որ հարբեցող ծաղրածուի կազմն է»,-ասաց նա։
Խաչիկ Մանուկյանը նշեց, սրանք հույս ունեն, որ հայ ժողովրդի հերոսական հատվածին կվերացնեն, և դա կլինի իրենց փրկությունը։
«Այն դեպքւոմ, եթե նույնիսկ մեկ հայ մնա, այս կառավարությունն իր կատարած ոճիրի պատասխանը տալու է, իսկ դա սովորական ոճիր չէ, դա դարակազմիկ ոճիր է, որի նմանը չեք գտնի հայոց պատմության մեջ։ Նման դավաճանության դեպք պատմության մեջ չեք գտնի։ Ես ասեմ, սիրելիներս, զարթոնքը, այո, լինելու է Եռաբլուրով»,-ասաց Մանուկյանը։
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան