Կիևում հայտարարել են քաղաքի վրա հարվածների բարձր ինտենսիվության մասին
Գիշերը Կիևի ուղղությամբ հարվածների ուժգնությունն ամենաբարձրն է եղել ընթացիկ տարվա սկզբից ի վեր։ «Ռիա Նովոստ»-ի փոխանցմամբ, հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն:
«Մեր քաղաքը հարվածների նման խիտ ինտենսիվություն չի զգացել այս տարվա սկզբից»,- ասել է նա։
Պոպկոն նշել է, որ քաղաքի որոշ շրջաններում բեկորներ են ընկել, սակայն վնասների մասին տեղեկություններ չի տրամադրվել։
Ավելի վաղ օդային տագնապ է հայտարարվել նաև Կիևում, Կիրովոգրադում, Չեռնիգովում, Սումիում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում և Պոլտավայում։ Այնուհետեւ «Strana.ua»-ն հայտնել է Կիևում և Օդեսայում տեղի ունեցած պայթյունների մասին։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է Կիևին և Արևմուտքին Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման տխուր հետևանքների մասին
- Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները