Տավուշի ուղղությամբ 104 գյուղում վտանգվելու է մարդկանց ապրելու հնարավորությունը. Հայկ Նահապետյան
«Քաղաքացին նա է, ով գիտի իր իրավունքներն ու պարտականությունները»,- «Լինել քաղաքացի, որ պետությունը լինի» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության հանրային նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքով՝ արևմտյան ամբողջ ընտրական գաղափարախոսությունը հիմնված է կեղծիքի վրա, քանի որ համատարած մարդու իրավունքներից են խոսում՝ անտեսելով պարտականությունները:
Նահապետյանի կարծիքով՝ ՀՀ քաղաքացին չգիտեն իր իրավունքները և պարտականությունները, հետևաբար չի կարողանում դրանց տեր կանգնել:
Բանախոսը հայտնեց, որ ընտությունների ժանման գործում է ընտրության 100% սուբյեկտիվությունը և ընտրված անհատները սուբյեկտիվ որակներով են ընտրվում, ոչ թե առաջ քաշած ծրագրերով:
«Ժողովուդը պետք է ընտրի կառավարիչ, որն ունենա համապատասխան կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ և աշխատանքի արդյունք»,-ասաց Նահապետյանը:
Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության հանրային նախաձեռնության ձևավորման պատճառներին՝ բանախոսը հայտարարեց, որ բանտարկության պատճառը Տավուշի մարզի տարածքների հնարավոր հանձնման համատեքստում է, քանի որ Խաչատուրովը դրան հակազդող գործոն է:
Նրա խոսքով՝ Ադրբեջանական կողմը հավակնում է վերցնել մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող 40 հայկական գյուղի և 1-2.5 կմ հետավորության 64 գյուղի տարածքներն ուղիղ նշանառության տակ պահող բարձունքներ:
«Տավուշի ուղղությամբ 104 գյուղում վտանգված են մարդկանց ապրելու հնարավորությունները, իսկ Գրիգորի Խաչատուրովն այն մարդն էր, որն այս գործընթացին՝ կոնկրետ Տավուշի մարզում խանգարելու էր»,-հայտարարեց Հայկ Նահապետյանը:
Հայտնելով, որ նաև այլ բարձրաստիճան զինվորականներ են կալանավորված՝ Նահապետյանը հայտնեց, որ զինվորականները թիրախավորված են, իսկ Գրիգորի Խաչատուրովը պետականության, զինվորականության, սահմանը պաշտպանողի, խոսքից հետ չկանգնողի, ուսադիր ունենալով՝ վարչապետի աթոռին նստածի հրաժարականը պահաջողի քաջություն ունեեցողի բնութագրիչները մարմնավորողն է:
Հայկ Նահապետյանը հայտնեց, որ եթե Գրիգորի Խաչատուրովի նման անհատը գտնվի Տավուշում, ապա այնտեղի ժողովուդը չի համաձայնի իր հողատարածները հանձնել թշնամուն, առավել ևս, որ այդ մարզում ձևավորված է շատ ամուր պաշտպանական հատված:
Պնդելով, որ Գրիգորի Խաչատուրովին պաշտապանող նախաձեռնության անդամներին իշխանությունը չի կարող կպցնել «հներ» պիտակը՝ Հայկ Նահապետյանը հայտարարեց. «Եթե հնի հարց կա, ապա ամենամեծ հինը ինքն է, ամենապրոֆեսիոնալ դրամաշորթը, նախորդ իշխանությունների կողմից փայլուն կերպով կառավարվողը: Ուղղակի, պահը եկավ՝ այդ կառավարվող նավակից իրական մեծ կառավարիչը Փաշինյանին տեղափոխեց այլ կառավարվող նավակի մեջ, ասեց՝ հիմա ինքն իմն է: Այն գլխից էր իրենը, ուղղակի նախկինները մտածում էին, թե իրենցն է»:
Նահապետյանը հայտնեց, որ նախաձեռնությունը, որի մեջ ընդգրկված ենզինվորականներ, ԱԱԾ աշխատակիցներ, զոհվածների ծնողներ, մտավորականներ և հոգևորական, քայլեր է իրականացնելու հասրակությանը համախմբելու համար՝ տարբեր ուղղություններով:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ոչինչ չանենք, կշարունակենք մնալ այս գաղջի մեջ. Անուշիկ Առաքելյան
- Ստեղծվում է մտային քաոս, որպեսզի մարդիկ չկարողանան կողմնորոշվել. Վահե Արսեն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում