«Հրապարակ». Հայրենասիրության մոդելի յուրահատուկ պատկերացումներ ունի Նիկոլ Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայրենասիրության մոդելի յուրահատուկ պատկերացումներ ունի Նիկոլ Փաշինյանը։ Նախորդ շաբաթ նա «հայրենասիրության մոդելը» կապել էր Արագած սարի հետ եւ հանդիմանել մարդկանց՝ «ոչ մեկի տանը Արագած սարի նկարը չեմ տեսել»։
Այս անգամ «մոդելն» այլ տեսք ունի․ «Հայրենասիրության մոդելը մեզ ասում է՝ պիտի կռիվ տաս անընդհատ, բայց չի ասում, որ մի պահի պիտի ուղղակի ապրես։ Ասում է՝ մեծ հայրենիք կունենանք՝ այնտեղ կապրենք։ Բա էս հայրենիքում պե՞տք է ապրել, թե՞ չէ»։ Բայց հայրենասիրության իր մոդելը սերտորեն առնչվում է նաեւ Հայաստանի՝ տարածքային նկրտումներ չունենալու գաղափարի հետ։ Նա ասում է․ «Հայաստանը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլեւ չի ունենալու։
Սա է այն միակ սկզբունքը, որ շանս կտա մեզ՝ պետություն ունենալ։ Հակառակ դեպքում, ասում եմ՝ չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք որպես պետություն, եւ անում են»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները