Չեմ ուզում՝ մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք. Մհեր Գրիգորյան
«Նախագծով առաջարկում ենք ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգը»,-կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ զեկուցելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Նրա խոսքով՝ 2001 թվականի Հայաստանում լիցենզավերման համակարգը իբչ-ինչ պատճառներով կասեցվել էր, իսկ վերջին 5 տարիների շփումները ցույց են տալիս, որ բարեփոխումներն անհնար են առանց մարդկային ներուժի զարգացման:
Ավանեսյանը հայտնեց, որ ներկայում բուժաշխատողները անհատական լիցենզիա չեն ստանում, այն ստանում են բժշկական հաստատությունները:
Ըստ նախարարի՝ լիցենզավորման շնորհիվ բուժաշխատողները հնարավորություն կստանան ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու:
«Մենք չունենք լիցենզավորման համակարգ, և այլ երկրներում բժշկի լիցենզիա չունենալը դիտարկվում է տարօրինակ երևույթ: Իհարկե, մենք հավաստում ենք նրա կրթության վկայագիրը՝ դիպլոմը, բայց լիցենզիան այն փաստաթուղթն է, որը ճանաչում է բժշկի՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նիստը նախագահող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ ապագայում առողջապահական ծառայությունների մատուցումը համացանցով շատ տարածված է լինելու, և պետք է մտածել՝ ինչպես կարգավորել դաշտը:
«Ես դեմ չեմ, բայց ես չեմ ուզում՝ մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք, այսինքն՝ լիցենզավորենք, բայց պարզվի, որ այդ ծառայություն հնարավոր է մատուցել առանց լիցենզիայի»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ձեզ և բոլորիս մաղթում եմ գների կայունություն.Մհեր Գրիգորյանը շնորհավորեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ծննդյան օրը
- Կառավարությունը կին առաջնորդների համաժողովի կազմակերպման գնման գործընթացը կիրականացնի օրենքով սահմանված ընթացակարգը չկիրառելով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան