
Հնարավո՞ր է ապամոնտաժվի «Նեմեսիսի» արձանը
«Արձանները Երևանի քաղաքապետարանի տիրույթում են, կառավարության տիրույթում չեն, նման բան առնվազն ես չեմ տեսնում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար, քանի դեռ սադրանքները շարունակվում են, որպես սադրանք նշել է նաև վերջերս «Նեմեսիս» գործողության մասնակիցների արձանի բացումը Երևանում, ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանը, հնարավո՞ր է ապամոնտաժվի արձանը։
Լրագրողի ճշտող հարցին՝ չե՞ք հերքում, կարելի է նման բան սպասել, ՔՊ-աանն ասաց. «Կներեք, ի՞նչ է նշանակում չեք հերքում։ Ասում եմ՝ ես նման բան չեմ տեսնում»։
Ճեպազրույցին ներկա ՔՊ-ական Սարգիս Խանդանյանն ասաց, որ այստեղ խնդիրը ոչ այնքան արձանի ապամոնտաժելու հարցն է, այլ ինչպես անել, որպեսզի օդային տարածքը բացվի հայկական ավիափոխադրողների համար։
«Սրա շուրջ պետք է աշխատանք տարվի։ Ալեն Սիմոնյանն այժմ Անկարայում է, այսօր հանդիպելու է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ, այս հարցը բարձրացնելու է նաև այս մակարդակում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վարուժան Գեղամյան. Թուրքիան հետևողականորեն իրականացնում է Հայաստանի վրա ճնշման մեծացում
- Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար սադրանքների պատճառով. Չավուշօղլու