
ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է Կիևին և Արևմուտքին Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման տխուր հետևանքների մասին
Մոսկվան նախազգուշացնում է Կիևին և նրա արևմտյան հովանավորներին պլանավորված հակահարձակման անխուսափելի տխուր հետևանքների մասին. Ռուսաստանի Զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։ «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Դիվանագետը նշել է, որ Կիևին ժամանակակից արևմտյան սպառազինություն ուղարկելը և «հակահարձակման մասին նրա մտահղացումների խրախուսումը» կհանգեցնի հակամարտության հետագա էսկալացիայի և արյունահեղության:
Գալուզինը չմտածված ու անպատասխանատու է անվանել Արևմուտքի կողմից զենքի փոխանցումն Ուկրաինա։ «Ես կցանկանայի նախազգուշացնել Կիևի ռեժիմին և նրա արևմտյան հովանավորներին այն անխուսափելի տխուր հետևանքների մասին, ինչ նրանք անում են», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։ Գալուզինը հավելել է, որ «ոչ Կիևը, ոչ Արևւմուտքը դրանից ոչ մի դիվիդենտ չեն ստանա»։