Եթե «դավաճան» բառը Փաշինյանի համար վիրավորանք չի, ինչո՞ւ են այդ բառն ասող քաղաքացուն բերման ենթարկում. Սամվել Վարդանյան
Երեկ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ինձ այնքան են ասել դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան»։
Այսօր լրագրողը հարց է ուղղել Սամվել Վարդանյանին, որին օրեր առաջ Փաշինյանին տեսնելիս «դավաճան» էր բղավել, որից հետո նրան բերման էին ենթարկել, եթե Փաշինյանը դավաճան բառից չի վախենում, այս դեպքում ինչո՞ւ է վախենում այդ բառից Փաշինյանի իրավապահ համակարգը։
«Այդ հայտարարությունը բավականին ծիծաղելի է, որովհետև այդ կոնտեքստում ինձ համար անհասկանալի է նման արձագանքը, երբ այդ բառն ասելուց հետո միանգամից 15-20 կարմիր բերետավորներ, թիկնազորի անդամներ մոտեցան ինձ ու բերման ենթարկեցին։
Կուզեի՝ առիթ լինելու դեպքում այդ հարցն իրեն տրվեր՝ եթե չի վախենում, սովորական է, նորմալ է, անգամ վիրավորանք չի իր համար՝ ինչո՞ւ են սովորական քաղաքացու հետ նման կերպ վարվում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Ս.Վարդանյանը։
Նա նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի և իր խունտայի խաղաղության մասին պատերացումն ու հայ ժողովրդի պատկերացումները շատ տարբերվում են իրարից, չի կարծում որևէ ընդհանուր եզր կգտնվի։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ այնքան են ասել դավաճան, որ ես էլ չեմ վախենում. Նիկոլ Փաշինյան
- Դավաճան-ը որպես արժեքների մաքրության նշան
- «Նիկոլ դավաճան» վանկարկած քաղաքացին բողոքի ակցիաներ է իրականացնում Մինսկի խմբի երկրների դեսպանատների առաջ
- Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն աշխատում էր «Aspar Boutique Hotel»-ում
- Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացուն ձերբակալելու որոշումը բողոքարկվել է
- Իրենք հասկացան՝ խնդիրներ կունենան իմ նման աշխատող ունենալու դեպքում․ Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն ազատվել է աշխատանքից
- Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանած քաղաքացին ազատ է արձակվել. իրավապաշտպան
- «Մի երիտասարդ Նիկոլ Փաշինյանի երեսին գոռացել է Նիկոլ Դավաճան»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան