Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Սառա Նալբանդյանը
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մենք տևական ժամանակ ունեինք ժամանակավոր պաշտոնակատար, և ուրախ եմ, որ իրավիճակը վերջապես հանգուցալուծվեց»,-գործադիրի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ԲՈւՀ-ի ռեկտոր ընտրված գիտությունների թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանին:
Նախարարը հայտնեց, որ հոգաբարձուների խորհրդի ապրիլի 20-ի նիստով ընտրված ռեկտորը ոլորտի մեծ փորձառություն ունի, արվեստագիտության թեկնածու և դոցենտ է, ինչպես նաև՝ փորձառություն արտերկրի բուհերի հետ համագործակցության և աշխատանքի փորձ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Նախարարը հույս հատնեց, որ նորընտիր ռեկտորը կնպաստի ստեղծվող Ակադեմիական քաղաքի կոնցեպտի շրջանակում աշխատանքների իրականացմանը:
Սառա Նալբանդյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԲՈւՀ-ի խորհրդին և հավելեց. «Վերանայելու եմ բուհի կրթական ծրագրերը և նաև դասավանդման մեթոդները, փորձելու եմ թարմացնել մասնագիտական բազան և համալրել մասնագիտական գրադարանը, ինչպես նաև մեծ կարևորություն եմ տալիս բուհի միջազգայնացմանը, քանի որ արվեստագետը չի կարող ստեղծագործել՝ կտրված լինելով համաշխարհային պրոցեսներից»:
Հարակից հրապարակումներ`
- Ճանապարհների միջին նորոգման համար պետական բյուջեից 382 մլն դրամ հատկացվեց
- Չեմ ուզում՝ մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք. Մհեր Գրիգորյան
- Ձեզ և բոլորիս մաղթում եմ գների կայունություն.Մհեր Գրիգորյանը շնորհավորեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ծննդյան օրը