Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Կրեմլի վրա ԱԹՍ-ներով հարձակումների մեջ
ԱՄՆ-ը չի աջակցում կամ խրախուսում հարձակումներն առանձին առաջնորդների վրա։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հինգշաբթի CNN-ի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «ԱՄՆ-ն համարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օրինական ռազմական թիրախ»։
«Չեմ կարծում, որ ճիշտ կլինի, որ ես իրավական քննարկման մեջ մտնեմ, մենք չենք աջակցում, խրախուսում կամ նպաստում հարձակումները առանձին առաջնորդների վրա»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է նա։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ուկրաինական և ամերիկյան իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ իրենք ներգրավված չեն Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը, ծիծաղելի են թվում։ Մոսկվան գիտի, որ Վաշինգտոնի թելադրանքով է Կիևն ընտրում հարվածների համար և՛ միջոցները, և՛ թիրախները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները