Վաշինգտոնում այսօր նախատեսված է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով բանակցությունների փակումը
Այսօր ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների փակման նիստը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական էջը։
Ըստ օրակարգի, Նիստին մասնակցելու է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ջորջ Շուլցի Ազգային արտաքին գործերի ուսումնական կենտրոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կմասնակցի խաղաղության երկկողմ բանակցությունների փակման նիստին»,-ասված է պետքարտուղարության էջում։
Հիշեցնենք, որ բանակցությունները մեկնարկել են մայիսի 1-ից։ Երեկ՝ մայիսի 3-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին:
Ա. Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Պատելը մանրամասնել է, ո՞վ է ամերիկյան կողմից մասնակցում վաշինգտոնյան բանակցություններին
- Ոչ մի ակնկալիք. Քաղաքացիները՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին
- Բլինքենը հայտնել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում Մոսկվայի հետ դեսպանատան միջոցով
- Վաշինգտոնում ընթանում է Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան