«ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊԸ-ն չի կատարել տեսչական մարմնի պահանջը, վերջինս ՀՀ ՆԳՆ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վերահսկողություն են իրականացրել Երևանի Հրաչյա Քոչար-Վ․ Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից։
«Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործող ըկերության տնօրենը չի կատարել ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից 2022թ․ նոյեմբերին տրված կարգադրագրի՝ բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջը և շարունակել է շահագործել նշված հասցեում գտնվող բենզալցակայանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնաբերված խախտումները չվերացնելու պարագայում օբյեկտի հետագա շահագործումն անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը փոխօգնության նպատակով դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարությանը՝ բենզալցակայանի փաստացի գործունեությունը կասեցնելուն օժանդակելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: ։