Տեղում վիրավորված 6 զինծառայողներից մեկը դուրս է գրվել. ՊՆ
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից մեկը դուրս է գրվել: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«2-ը գտնվում են վերականգնողական արձակուրդում, 3-ը տեղափոխվել են բաժանմունք և ստանում են համապատասխան բուժում: Ապրիլի 13-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողի բուժման ընթացքում կա դրական դինամիկա»,- հավելել է Թորոսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում