Տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» խորագրով տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսը
Կամերային երաժշտության ազգային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» խորագրով տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսը:Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«2003 թվականից «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամը» հրատարակում է «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարը: Տասներկուհատորյա այս յուրահատուկ հավաքածուն նվիրված է Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Գոգոլի, Ֆեոդոր Տյուտչևի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Պուշկինի, Աննա Ախմատովայի, Նիկոլայ Ռուբցովի, Միխայի Լերմոնտովի, Սերգեյ Եսենինի, Վասիլի Շուկշինի, Միխայիլ Շոլոխովի, Միխայիլ Լոմոնոսովի ստեղծագործություններում ուղղափառության գաղափարախոսությանը:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի» նախագահ Վալերի Ալեքսեևը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, «Ռուսական գրքի տուն» ՀԿ տնօրեն Ստեփան Կիրակոսյանը, պետական և հոգևոր այրեր, մշակույթի, կրթության ոլորտների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի» նախագահ Վալերի Ալեքսեևը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Իրենց խոսքում բանախոսներն անդրադարձել են հայ-ռուսական հոգևոր-մշակութային կապերին և նշել, որ շնորհանդեսի անցկացումը Հայաստանում հատկանշական է, քանի որ մատենաշարում ընդգրկված գրողները նույնպես ստեղծագործական, հոգևոր, մշակութային, բարեկամական կապեր են ունեցել Հայաստանի և հայ մտավորականների հետ:
Նշենք, որ շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարի նվիրատվություն՝ գրադարաններին»,- ասվում է հաղորդագրությունում: :
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին