Պատկերացրեք՝ ուրախ-ուրախ ուղարկում եք բանակ, բայց բանակ չէ՝ բարդակ, ու տղայիդ դիակն են բերում տալիս քեզ. Սևազգեստ մայրը՝ Քերոբյանին
«Կներեք, դուք տղա ունե՞ք»,-կառավարությունից դուրս եկող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին դիմեց այնտեղ բողոքի ակցիա իրականացնող 2010 թվականին անհայտ հանգամանքներում բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը:
Քերոբյանը հայտնեց, որ երեք տղա ունի:
«Ասրված պահի, բայց պատկերացրեք՝ ուրախ-ուրախ ուղարկում եք բանակ, բայց բանակ չէ՝ բարդակ եք ուղարկում ու տղայիդ դիակն են բերում տալիս քեզ և առ այսօր՝ արդեն 13 տարի է ոչ մի պատասխան չկա, ես ի՞նչ անեմ»,-հարցրեց սևազգեստ մայրը:
Քերոբյանը չպատասխանեց, ասաց, որ շտապում է և հեռացավ:
Սևազգեստ մայրն նրա հետևից գոռաց. «Դու ուզում ես ուրախանալ քո տղաներով, ես էլ եմ ուզում ուրախանալ»:
Մեկ այլ սևազգեստ մայր էլ հարցրեց, թե ինչու են պարում Թուրքիայի դհոլի տակ, երբ վերջինս կոտորել է հայերին
Արթուր Ղազարյանի մայրը շարունակեց. «Համը պետք է տեսնենս, որ նոր երեք տղա ունենաս, այս ցավը բոլորին պետք է կպնի ուրեմն, որ հասկանան»:
Մեկ այլ ծնող հայտարարեց, որ կառավարության անդամները և պատգամավորները բոլորը հանցագործ են և լրագրողները պետք է հասկանան, որ հանցագործների հետ են աշխատում, իսկ բոլոր նոր իշխանություններն իրենց խաբել են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան