Քաղաքական 14:40 05/05/2023 Հայաստան

«Նեմեսիս» հուշարձանը մեր հերթական թեստն է լինելու՝ արդյո՞ք մենք իսկապես արժանապատիվ ենք լինելու. Արտյոմ Երկանյան

Օրերս «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման փաստը մեծ արձագանք ստացավ Թուրքիայի քաղաքական վերնախավում՝ դառնալով Հայաստանի համար այդ երկրի օդային սահմանի փակման պատճառ, իսկ ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը այդ հուշարձանի տեղադրմանը անդրադարձավ հետպատերազմյան Հայաստանում «դավաճան-ոչ դավաճան» որակավորումների համատեքստում: Հուշարձանի խորհրդի և վերոնշյալ դեպքերի վերաբրեյալ մեկնաբանությունների համար Panorama.am-ը դիմեց հուշակոթողի կառուցման նախաձեռնողներից՝ «Նեմեսիս» գործողության մասնակիցներ Արտաշես Գևորգյանի և Արամ Երկանյանի ժառանգներից մեկին՝ Արտյոմ Երկանյանին:

Panorama.am-Ե՞րբ էր հղացել «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման  գաղափարը:

Ա. Երկանյան-«Ես և Արտաշես Գևորգյանի թոռը՝ երկու ժառանգներով ենք եղել հուշարձանի տեղադրման նախաձեռնողները: Դեռևս 12 տարի առաջ էր այդ գաղափաը մեզ մոտ առաջացել: Տևական ժամանակ տարբեր պատճառներով գործին ընթացք չէր տրվում: Դեռևս պատերազմից առաջ մայրաքաղաքի նոր վաչակազմի հետ վերսկսեցինք գործընթացը: Այս անգամ հաջողվեց անցնել հարցի քննարկման տարբեր փուլերով  և ԱԳՆ-ն իր դրական եզրակացությունը տվեց:

Ընդգծենք, որ սա մասնավոր նախաձեռնություն է, պետությունը որևէ առնչություն չի ունեցել, նաև որևէ կուսակցություն առնչություն չի ունեցել կառուցմանը, պարզապես ընթացակարգը ենթադրում էր, որ նման հարցերում չպետք է լինի բացասական եզրակացություն պրոֆիլային գերատեսչություններից: ԱԳՆ-ը բացասական եզրակացություն չի ունեցել, Երևանի ավագանու բոլոր երեք խմբակցությունները դրական եզրակացություն են տվել, որոշումն ընդունվել է միաձայն:

Չի եղել նաև որևէ պետական ֆինանսավորում, մենք ինքներս ենք հայթայթել միջոցները և մասնավոր ներդրողը մեկ անձ է՝ Վահե Պետրոսյանը, որը ոչ խոշոր գործարար է և որի համար հուշարձանի կառուցման համար տրամադրած գումարը, այսպես ասած, գրպանի փող չէր և մեծ քայլ էր այդ միջոցների տրամադրումը: Ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, մեզ օգնել է նաև Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Այս երկու տարվա ընթացքում այդ հարցում մեզ հետ է եղել նաև քաղաքապետի խորհրդական Կամոն Արեյան»:

Panorama.am-ԱԺ-ում կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց, որ այդ նախաձեռնությունը եղել են 2020-ի դեկտեմբերից 2021-ի ապրիլի շրջանում։ Ի՞նչ կասեք այդ մասին, ինչո՞ւ է այդ ժամկետը հիշատակվում:


Ա. Երկանյան-Դա այն է, ինչից, երևի, ինքն է տեղյակ, բայց ես ասացի, որ մենք հուշարձանի տեղադրման գործընթացը սկսել ենք 12 տարի առաջ: Ես չգիտեմ, թե իրեն զեկուցել  կամ թույլտվություն հարցրե՞լ են,  քանի որ այն պետության գործառույթը չէ, այլ՝ մունիցիպալ կառույցի: Բայց չգիտեմ, թե ինչպես է ընդունված, միգուցե, բանավոր ինքը տեղյակ եղել է: Չգիտեմ և այն ինձ քիչ է հետաքրքրում՝ այդ իմաստով»:

Panorama.am-Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն՝ Հայաստանի համար այդ երկրի օդային տարածքի փակելը կապեց հուշարձանի բացման հետ: Այն փաստացի նշանակում է, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին հերոսացնելը դարձել է այդ պետության պետական քաղաքականության, այս դեպքում՝ արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը: Ո՞րն է թուրքական նման աղմուկի պատճառների ձեր մեկնաբանությունը:

Ա. Երկանյան-Ես չեմ կարծում, որ սա Թուրքիայի համար մեծ խնդիր է, պարզապես մեծ խնդիր  դարձնելը միշտ շահեկան է բանակցային գործընթացում՝ հակառակ կողմի համար խնդիրներ ստեղծելու, նրա վրա ճնշումներ գործադրելու համար: Այդ իմաստով, ես կարծում եմ, որ հուշարձանն ավելի շատ պատրվակ էր, քան պատճառ՝ հաշվի առնելով այն, որ հենց այդ օրերին Վաշինգտոնում բանակցություններ էին ընթանում, որոնց անուղղակի ձևով, որքան հասկանում եմ, նաև հայ-թուրքական հաշտեցման հարցն էր շոշափվում: Բացի այդ, շուտով Թուրքիայում նախագահական, խորհրդարանական ընտրություններ են և ազգայնական հռետորաբանությունը սովորբար արդյունավետ է լինում,  Թուրքիայում ընտրողն այն սիրում է: Ինձ թվում է, որ եթե այս երկու գործոնը չլիներ, գուցե և այդպիսի մեծ աղմուկ չբարձրանար:

Panorama.am-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հուշարձանի հարցին ադրադառնալիս այն տարավ «դավաճան-ոչ դավաճան» խոսույթի տիրույթ՝ ասելով. «Երբ այդ թեման սեղանից սեղան գնացել է, բոլորը մտածել են այս դավաճանության ընդհանուր տրամաբանության մեջ, բա որ մենք չհամաձայնվենք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք։ Եվ մենք բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց իրականում մենք անընդհատ մեր երկրի պետական և ազգային շահերը դավաճանում ենք»: Ի՞նչ կասեք այս մասին:

Ա. Երկանյան-Ես չեմ ուզում մեկնաբանել այդ հարցը: Ինձ համար կարևոր է, որ այդ արձանը կա և իր դերը կատարում է: Ես ասել  էի, որ եթե Հայաստանում ինչ-որ մեկը գտնվի, ով ասի, թե պետք է կատարենք Չավուշօղլուի նախապայմանը, այսինքը՝ խոսենք արձանն ապամոնտաժելու մասին, այն կլինի դավաճանություն: Ապամոնտաժելու մասին ոչ մեկը չի համարձակվել ձայն հանել: Եթե նման բան լինի՝ ապամոնտաժման մասին խոսք, այ այդ դեպքում ես էլ կխոսեմ և շատ-շատերը կխոսեն, բայց դրա մասին, բարեբախտաբար և հուսով եմ, ոչ մեկը չի խոսի:

Panorama.am-Ձեր կարծիքով , որն է 44-օրյա պատերազմից հետո «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակն հավերժացնող Արձանի խորհուրդը:

Ա. Երկանյան: Ճիշտն ասած, ես ուրախ եմ, որ այդպիսի աղմուկ բարձրացավ Թուրքիայի կողմից, որովհետև այն մեզ օգնեց մարդկանց ուշադրությունն ուղղել այդ հուշարձանի խորհրդի վրա և հերթական անգամ ապացուցել, որ տնտեսական ինչ-որ մանր բոնուսների համար մենք պատրաստ չենք հրաժարվել մեր արժանապատվությունից: Սա մեր հերթական թեստն է լինելու՝ արդյոք մենք իսկապես արժանապատիվ ենք լինելու, այս թեստը կհանձնե՞նք, թե՞ չե: Ես վստահ եմ, որ կհանձնենք և արժանապատիվ դուրս կգանք կոնկրետ այս  վիճակից: Խորհուրդը՝ արժանապատվությունն էր, ցույց տալ, որ եթե մենք օբյեկտիվորեն ավելի թույլ ենք և պատերազմում պարտվում ենք սպառազինությամբ ավելի հզոր թշնամուն, էդ չի նշանակում, որ մենք չունենք արժանապատվություն և չենք կարող մեզ արժանապատիվ դրսևորել մնացած բոլոր հարցերում: Կան օբյեկտիվ հանգամանքներ, որոնք մեզանից չեն կախված, բայց նաև այսպիսի դեպքերում է երևում, թե մենք  մեզանից ինչ-որ բան ներկայացնո՞ւմ ենք, թե՞ ոչ: Այս մարտահրավերին մենք պետք է միասին, համախմբվելով ճիշտ պատասխան տանք:

Panorama.am-ի կողմից ավելացնենք, որ Թուրքիայում «ահաբեկիչներ» են անվանում այն անհատներին, որոնք ի կատար են ածել հենց օսմանյան կայսրության օրվա իշխանությունների կողմից կայացրած օրինական դատական վճիռը: Այն կայացվել էր այդ պահի դրությամբ երկրի ստեղծած օրինական զինվորական տրիբունալը:

Հիշեցնենք, թե «Նեմեսիս» գործողության որ մասնակիցների ժառանգներն են նախաձեռնել հուշարձանի կառուցումը: 1922թ. ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Ջեմալ Ազմիին, որը հրամայել էր ծովում խեղդել 15 000 հայ երեխաների, ինչպես նաև՝ Բեհաեդդին Շաքիրին:

1922թ. հուլիսի 22-ին Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը Թիֆլիսում սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսքն իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարան՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շղթայական ավտովթար՝ «Զվարթնոց» տանող ճանապարհին
  Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:55
Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ։
Աղբյուր` Panorama.am
13:49
Մխիթարյանն ու Մոդրիչը նույնչափ են գնահատվում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր, փետրվարի 22-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
13:11
Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Հասարակական ակտիվ գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպանությունը Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն կստանձնի ամբողջ կազմով։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:04
Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
«Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք տարբեր խմբեր հավաքված, որոնք սոցիալական արդարություն են պահանջում»,-իր խոսքում նշեց...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
«Փորձում են մեղադրանք առաջադրել ու սահմանափակել հանրային գործիչ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը»,-այսօր հայտարարել է «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
12:10
Վայելեք Երևանի կարմիրգրքյան մաքուր օդը
Երևանում առատ տեղումներն այնուամենայնիվ մի դրական արդյունք ունեն։ Տարիներ շարունակ փոշով լեցուն, աղտոտված օդը շնչած մայրաքաղաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
11:23
«Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում առերևույթ խախտումներ կան. Դատախազ
2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}