«Ժողովուրդ». Քաղաքացին կդիմի ԱԺ Հովիկ Աղազարյանի պահվածքը էթիկայի հանձնաժողովում քննելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքացի Տաթև Վիրաբյանը պատրաստվում է դիմում ներկայացնել Ազգային ժողով, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով, և քննվի Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը: Այս մասին օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Արցախի բնակիչ, լրագրող Տաթև Վիրաբյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով մի կին օգտատեր հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Վիրաբյանն անպարկեշտ նամակը հրապարակել էր նաև սոցիալական ցանցի իր էջում:
Եվ չնայած պատգամավորը հայտարարեց, թե իր էջը, կարծես թե, կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս: Եվ, ահա, Տաթև Վիրաբյանը գործուն քայլերի է դիմում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները