Վրացիները բողոքում են՝ իրենց խնձորը չեն կարողանում իրացնել, Թուրքիայից ներմուծումը մեծ է
Վրացի ֆերմերները չեն կարողանում իրենց խնձորը վաճառել և ստիպված են այն դեն նետել, բայց միևնույն ժամանակ Թուրքիայից ներմուծումը դեռ չի դադարում: jnews-ի փոխանցմամբ՝ ասել է միրգ և բանջարեղեն արտահանողների ասոցիացիայի ղեկավար Վախթանգ Բեժիտաշվիլին։
Մասնավորապես, 2023 թվականի 3 ամսում Վրաստանը գնել է 1002 տոննա խնձոր՝ 415.700 դոլարի։ Ներմուծման ամենամեծ չափաբաժինը բաժին է ընկնում Թուրքիային՝ 722 տոննա:
«Հիմա ստեղծվել է հետևյալ իրավիճակը՝ գյուղացիները դեն են նետում խնձորը, բայց դրա հետ մեկտեղ ներկրումը մեծ է։ Դա պայմանավորված է նրանով, որ մեր երկրում չեն զարգանում խնայողությունները, սառնարանային տնտեսությունները, նոր սորտեր չեն ներմուծվում։ Չկան նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան փչացող արտադրանքը երկար ժամանակ պահել և վաճառել ըստ անհրաժեշտության։ Սա բերում է ներմուծման աճի»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում սոխը 110,7%-ով թանկացել է
- Վրաստանում ամեն վեցերորդ քաղաքացին մտածում է արտագաղթի մասին
- ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Վրաստանի ՏԻՄ ընտրություններում
- Թբիլիսիում քննարկել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող հարցեր
- Վրաստանում կասեցվել է 2 մլն դոլարի ուրանի վաճառք
- Վրաստանում պահանջում են արգելել փողոցային առևտուրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան