Բայդենն ասել է, որ ընտրություններում Թրամփի հաղթանակն անընդունելի է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը, չի հաղթի 2024 թվականի ընտրություններում։ Նա նաև նշել է, որ ընդհանուր ոչինչ չունի Թրամփի հետ։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ նույն մարդը, ով նախագահ էր չորս տարի առաջ, հաղթի այս ընտրություններում»,-ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ MSNBC-ին տված հարցազրույցում պատասխանելով իր նախընտրական ծրագրին վերաբերող հարցին, որը հեռարձակվել է ուրբաթ երեկոյան:
Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի հրապարակման՝ սկզբում Բայդենը սայթաքեց՝ ասելով, որ «չի կարելի թույլ տալ, որ Օբաման հաղթի»՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ (2009-2017թթ.) Բարաք Օբամայի անունը արտասանելով՝ ամերիկացի ներկայիս առաջնորդը նախադասության մեջտեղից ընդհատեց իր խոսքը:
Հաղորդավարի ճշտող հարցին, թե որո՞նք են իր ու Թրամփի տարբերությունները, Բայդենը երեք անգամ ընդգծել է՝ «ամեն ինչում»։
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին գործող նախագահը հայտարարեց, որ կձգտի վերընտրվել պետական բարձրագույն պաշտոնում։ Թրամփը նախագահական մրցապայքարին մասնակցելու մասին հայտարարել է 2022 թվականի նոյեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- Եւս մեկ կին Թրամփին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ
- Հարութ Սասունյան. Թուրքական ժխտման նոր մարտավարությունը. պաշտոնազրկել Բայդենին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար
- Բայդենի քաղաքականությունը սպառնում է ԱՄՆ-ին նոր Մեծ դեպրեսիայով. Թրամփ
- Բայդենը ցույց է տվել լրագրողների նախապես գրված հարցերով ծածկաթուղթը
- Բայդենը կմասնակցի 2024 թվականի նախագահական ընտրություններին
- Չավուշօղլուի արձագանքը՝ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը
- Թրամփը խոստացել է դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում ընտրություններում հաղթելուց հետո
- Թրամփը հերթական անգամ հայտարարել է «երրորդ համաշխարհային պատերազմի» մասին
- Politico. Թրամփը կկարողանա նախագահի պաշտոնում առաջադրվել՝ նույնիսկ գտնվելով բանտում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները