Գերմանիայում մայիսի 8-ին և 9-ին արգելելն են ՌԴ և նացիզմի դեմ հաղթանակի խորհրդանիշ դրեշների ցուցադրությունը
Ռուսական կողմը չի ընդունում Գերմանիայի իշխանությունների որոշումը, ըստ որի՝ 2023 թվականի մայիսի 8-ին և 9-ին խորհրդային գլխավոր ռազմական հուշահամալիրների այցելուներին արգելվում է ցուցադրել Ռուսաստանի Դաշնության պետական դրոշները, խորհրդանիշներ՝ որոնք անքակտելիորեն կապված են Հաղթանակի ևՆացիզմից Գերմանիայի և Եվրոպայի ազատագրման հետ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը։
«Բեռլինի իշխանությունների որոշումը կտրականապես անընդունելի է, ըստ որի՝ 2023 թվականի մայիսի 8-ին և 9-ին խորհրդային գլխավոր զինվորական հուշահամալիրում այցելուներին արգելվում է ցուցադրել Ռուսաստանի պետական դրոշները, ինչպես նաև խորհրդանիշներ, որոնք անքակտելիորեն կապված են Հաղթանակի օրվա հետ և խորհրդանշում են Գերմանիայի և Եվրոպայի ազատագրումը նացիզմից, այդ թվում՝ Հաղթանակի դրոշը, ԽՍՀՄ դրոշը, «Սուրբ Գեորգիի ժապավենը», պատմական զինվորական համազգեստի տարրերը և նույնիսկ պատերազմի տարիների երգերը»,-լրագրողներին ասել է դեսպանը։
Դիվանագետը նշել է, որ ռուսական կողմը նման մոտեցումը համարում է «անբարոյական և անընդունելի»։
«Մենք պահանջում ենք ամբողջությամբ վերացնել համապատասխան արգելքները»,-հավելել է Նեչաևը։
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը. Վահե Հովհաննիսյան
- Արցախում մայիսի 8-ը աշխատանքային է, իսկ 9-ը՝ ոչ աշխատանքային օր
- Ղազախստանը հրաժարվում է մայիսի 9-ին զորահանդես անցկացնել Հաղթանակի օրվա կապակցությամբ
- Կարմիր հրապարակը սկսել են նախապատրաստվել Հաղթանակի օրվան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան