ԵԽԽՎ 40 խորհրդարանական պահանջել են Ադրբեջանից անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը
ԵԽԽՎ 40 խորհրդարանական պահանջել են Ադրբեջանից անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը: Խորհրդարանականները հորդորել են Ադրբեջանին
անհապաղ կատարել պարտադիր ուժ ունեցող ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցները ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժ ապահովել Լաչինի միջանցքով: Այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդում Հայաստանի գրասենյակից։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանիորեն փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ հումանիտար ծանր հետևանքներ ստեղծելով տեղի 120 հազար բնակչի համար:
Ադրբեջանին հորդորել են բարեխղճորեն համագործակցել միջազգային կառույցների հետ և թույլատրել փաստահավաք այցերը Լեռնային Ղարաբաղ։
Խորհրդարանականները կոչ են արել Եվրոպայի խորհրդին ձեռնարկել գործուն քայլեր՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին