ԵՄ-ն կարգելի երրորդ երկրներ ապրանքների արտահանումը՝ դրանք Ռուսաստան վերաարտահանելը բացառելու համար
Եվրահանձնաժողովն առաջարկել է ներդնել երրորդ երկրներ արտահանումը սահմանափակելու հնարավորություն՝ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարի շրջանակներում: DPA-ի տարածած լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»։
«Ինչպես երեկ հայտնի է դարձել գործակալությանը, Եվրահանձնաժողովի այս առաջարկը՝ որպես սահմանափակող միջոցների տասնմեկերորդ փաթեթի մաս, ուղարկվել է անդամ երկրներին»,-գրում է թերթը։
DPA-ն նշում է, որ նախատեսվում է օրինական հնարավորություն ստեղծել երրորդ երկրներ արտահանումը սահմանափակելու համար՝ որպես պատժամիջոցները շրջանցելու կասկածելի դեպքերի կանխարգելիչ միջոց։ Եթե դա բավարար չէ, ապա երկրորդ փուլում կարող են արգելք դնել որոշակի ապրանքների արտահանման վրա։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու երկակի օգտագործման ապրանքներին։ Որպես օրինակ՝ DPA-ն բերել է գիշերային տեսողության սարքեր, որոնք օգտագործվում են որսորդների և անվտանգություն ապահովող ընկերությունների, ինչպես նաև զինվորների կողմից:
«ԵՄ անդամ 27 երկրների մշտական ներկայացուցիչներն առաջարկը կքննարկեն հաջորդ չորեքշաբթի։ Նպատակը մինչև այս ամսվա վերջ պատժամիջոցների տասնմեկերորդ փաթեթն ընդունելն է»,-ասվում է հոդվածում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տեղակալը ՀՀ փոխվարչապետին հիշեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին
- Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 33 քաղաքացու և 225 ձեռնարկության նկատմամբ
- Telegraph. ԵՄ-ն կարող է Ռուսաստանին օգնելու համար պատժամիջոցներ կիրառել Կենտրոնական Ասիայի երկրների դեմ
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված կլինի դրանց շրջանցման դեմ պայքարին. ԵՀ
- Թուրքիան արգելել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանումը Ռուսաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին