Թուրքական Bayraktar անօդաչուները հասել են Կոսովո
Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը հասցվել են Կոսովո: Այս մասին հայտնում է ալբանական Telegrafi լրատվական գործակալությունը, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Պարբերականի տվյալներով՝ դրա կապակցությամբ վերջին երկու օրվա ընթացքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Կոսովոյի Ադեմ Յաշարի օդանավակայանի VIP գոտում։
Պաշտոնապես Կոսովոյի պաշտպանության նախարարությունը դեռ չի հաստատել անօդաչու թռչող սարքերի ժամանման մասին տեղեկությունը, սակայն այդ մասին գրում են նաև թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես՝ Anadoly գործակալությունը։
Կոսովոն թուրքական անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագրեր է ստորագրել մի քանի ամիս առաջ՝ 2022 թվականին Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին այցելել է Թուրքիայում այդ անօդաչու սարքերի արտադրության գործարան։ Նաև 2022 թվականին Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհային էր այցելել Թուրքիա։
Հարակից հրապարակումներ`
- Ռումինիան Թուրքիայից գնել է 18 միավոր «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ
- Ուկրաինան Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ են նվեր ստացել
- Ուկրաինան թուրքական ընկերությունից անվճար ստացել է «Bayraktar»-ներ
- Թուրքական ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում արտադրել Bayraktar Kizilelma նոր անօդաչու թռչող սարք
- Թուրքիան փորձարկել է նոր Bayraktar
- Բայրաքթարը հրապարակել է Bayraktar Kizilelma-ի լուսանկարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան