«Ժողովուրդ». Որքան է կազմել գնաճը մեկ տարվա ընթացքում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետությունում սպառողական շուկայում 12-ամսվա ընթացքում գնաճը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.1%:
ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2023թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2%. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.4% հավելաճ։ Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով: 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացի 1.9%, մարգարինի՝ 2.6%, թարմ կաթի՝ 5.9%, պանրի՝ 11.4% գնաճ։ Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում:
Ձվի գինը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, նվազել է 1.8%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5%-ով: Մրգի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, գներն աճել են 6.6%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 6.3%-ով: Պանրի գինը նախորդ տարի ապրիլ ամսին տատանվել է 2036-2850 դրամի սահմաններում, իսկ այս տարի այն արժե 2660-3950 դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Առաջ զինվորին ելակով էին կերակրում, և բանակին լավ նայելու չափանիշը ելակն էր, այժմ` ջրիկ ճաշը
- «Փաստ». Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող կուսակցությունը, այսպես կոչված, «արևմտյան պրոյե՞կտ» է
- «Ժողովուրդ». Իրավապահները գործընթաց են սկսել բուհերի ռեկտորների դեմ
- «Փաստ». Փաշինյանը արդեն այն աստիճան ատելի ու անընդունելի է հանրության համար, որ իր ասածն ունկնդրելն անգամ կարող է լսողի համար վարկաբեկիչ լինել
- «Ժողովուրդ». Արցախում առաջիկայում հերթական մեծ հանրահավաքն է սպասվում՝ մայիսյան եռատոնին ընդառաջ
- «Հրապարակ». Արցախն այս օրերին օրհասական ժամանակներ է ապրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան