«Ժողովուրդ». Տնտեսվարողների մոտ բողոքի մեծ ալիք է հասունացել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանցի տնտեսվարողների մոտ բողոքի մեծ ալիք է հասունացել։ Պատճառն օնլայն առևտուրն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այն փոքր-ինչ մեղմելու փոխարեն, ավելի է սրում։
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած տնտեսվարողների խոսքերով՝ իրենք ստիպված են լինելու փակել իրենց խանութները, առևտրի կետերը, քանի որ օնլայն առևտրի պատճառով չեն կարողանում ապրանք վաճառել. մեծացել է այն հաճախորդների թիվը, որոնք նախընտրում են էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով ձեռք բերել իրենց ուզած հագուստը, կոշիկը, պայուսակը կամ այլ իր։ Նման իրավիճակ առաջացել է ՀՀ մարզային քաղաքներում, որտեղ 4 և ավելի աշխատատեղ ունեցող խանութները սկսել են կամաց-կամաց փակվել՝ կուտակելով մեծ պարտքեր։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ի՞նչ է անում այս խնդիրը լուծելու համար։ Պարզվում է՝ ոչինչ։
«Ժողովուրդ» օրաթերթը տնտեսվարողների մտահոգությունները փոխանցեց նախարարին, սակայն նրա կարճ, անտարբեր պատասխանը խիստ զարմացրեց մեզ. «Կանխատեսված էր դա։ Դա բիզնես ռիսկ է»։ Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ևս մեկ անգամ նախարարից հետաքրքրվել, թե ինչ է ձեռնարկում տնտեսվարողներին այս հարցում աջակցելու համար։ «Էն օրը Ազգային Ժողովում պատգամավորներից մեկը հարց էր տվել, ասում է՝ գյուղացիները կաղամբ են աճեցրել, չեն կարողանում ծախեն, ինչ որ ծրագիր ունե՞ք, որ ծախեն։ Ասում եմ՝ ոչ, մենք կաղամբ գնելու ծրագիր չունենք։ Նույն ձևի մենք «Փեթակ»-ների, Չինաստանից և Թուրքիայից կարգոյով, առանց հարկերը վճարելու ներմուծող և առանց տեխնոլոգիական հագեցվածության ընկերությունների, խանութների բիզնեսը փրկելու ծրագիր չենք կարող ունենալ։ Մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանում բիզնեսը լինի մեծ կապիտալով, բարձրակարգ, տեխնոլոգիապես հագեցած բիզնես»,- նկատեց երկրի տնտեսության համար «մտահոգ» նախարարը։
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ խանութների փակվելուն զուգահեռ՝ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված դառնում են գործազուրկ։ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանին այս խնդիրն ամենևին չի հետաքրքրում. «Մեզ աշխատատեղերը չեն հետաքրքրում, մեզ հետաքրքրում են բարձրակարգ և մրցունակ բիզնեսները։ Աշխատատեղերը հետևանք է, ոչ թե նպատակ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Աննա Վարդապետյանը, պարզվում է, նույնպես մեկ անձից գնումների սիրահար է
- «Փաստ». Թուրքական կողմը առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել ՀՀ ԱԺ նախագահին ու հայկական պատվիրակությանը
- «Ժողովուրդ». Որքան է կազմել գնաճը մեկ տարվա ընթացքում
- «Հրապարակ». Առաջ զինվորին ելակով էին կերակրում, և բանակին լավ նայելու չափանիշը ելակն էր, այժմ` ջրիկ ճաշը
- «Փաստ». Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող կուսակցությունը, այսպես կոչված, «արևմտյան պրոյե՞կտ» է
- «Ժողովուրդ». Իրավապահները գործընթաց են սկսել բուհերի ռեկտորների դեմ
- «Փաստ». Փաշինյանը արդեն այն աստիճան ատելի ու անընդունելի է հանրության համար, որ իր ասածն ունկնդրելն անգամ կարող է լսողի համար վարկաբեկիչ լինել
- «Ժողովուրդ». Արցախում առաջիկայում հերթական մեծ հանրահավաքն է սպասվում՝ մայիսյան եռատոնին ընդառաջ
- «Հրապարակ». Արցախն այս օրերին օրհասական ժամանակներ է ապրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան