Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ՝ Կոնդ թաղամաս
Մայիսի 6-ին, ժամը 16:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում այրվում է տուն: ՀՀ ՆԳՆ փրկարա ծառայության հաղորդմամբ, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:58-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին