Ճամբարակի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը հայտնում է, որ Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանն ազատ է արձակվել։
«Մեր քաղաքական թիմի անդամ, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին մեղադրանք առաջադրվեց՝ պարեկների հետ վիճաբանության դրվագով, սակայն նա ազատ արձակվեց՝ չբացակայելու ստորագրությամբ:
Մենք շահագրգռված ենք, որ օբյեկտիվ քննությունը վեր հանի այս դրվագի իրական մեղավորներին:
Միայն նկատեմ, որ պարեկային ծառայությունը համալրվում է հիմնականում կրթություն չունեցող, պատահական մարդկանցով, ինչի հետևանքով նրանք ավելի շատ վիճաբանություն են սադրում, քան օրենք են պաշտպանում:
Ճամբարակի միջադեպը հենց դրա մասին էր...»,- գրել է Սուրենյանցը։
Հարակից հրապարակումներ`
- Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը ձերբակալվել է
- Ճամբարակ պարեկային ծառայողների նկատմամբ բռնության կիրառման կասկածանքով երեք անձ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան