Այսօր հարցը դրված է՝ կամ Փաշինյանը, կամ մենք. Նաիրա Մելիքյան
«Հայկն ու նրա նման հազարավոր հայերը զոհվեցին հանուն Արցախի, հանուն Հայաստանի, բայց այսօր մենք տեսնում ենք, որ մեր հայրենիքը օրհասական վիճակում է, Արցախն այսօր հանձնվում է»,- «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
Նա նշեց, որ թշնամին մեր ինքնաիշխան տարածքում է, չի պատրաստվում դուրս գալ, սպասվում են նոր հարձակումներ, մարդկային ու տարածքային նոր կորուստներ, քանի որ թշնամու ախորժակը բացվել է, «իսկ մեր իշխանությունը բռնազավթած խունտան և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, զբաղված են հանցավոր անգործությամբ»։
«Մենք այսօր պետականության կորստի եզրին կանգնած ենք այս ապիկարների կառավարման պատճառով։
Բայց մի բան ակնհայտ է, որ այս ծանր վիճակից դուրս գալու համար երիտասարդների դերը շատ վճռորոշ է: Այսօր Հայաստանում ապրում է երկու տեսակի երիտասարդ՝ ազգամերժ, ցինիկ, տգետ, հայրենիք չճանաչող, մյուսը՝ հայրենասեր և աշխատասեր, որոնց ձեռքերում է մեր երկրի ապագան։ Այսօր դուք պետք է դուրս գաք պայքարի։ Այսօր հարցը դրված է՝ կամ Փաշինյանը, կամ մենք։
Այսօր պետք է դուրս գաք պայքրաի, քանի որ եթե ուշանաք, այլևս պետություն չենք ունենալու»,-ասաց Նաիրա Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում