Սարիկ Անդրեասյանը սերիալ է նկարահանել Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի դատավարության մասին
Ռուսաստանաբնակ պրոդյուսերներ Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները ֆիլմ են նկարահանում ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի դատավարությունների հիման վրա։ Կատակերգական սերիալը կոչվում էր «Աստղային դատարան»։ Սերիալի ռեժիսորը Գարիկ Պետրոսյանն է։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, գլխավոր հերոսներին մարմնավորել են Մաքսիմ Լագաշկինը և Մարիա Գորբանը։
«Պատմությունը դասական է. սկզբում ընտանեկան իդիլիա, իսկ հետո մի շարք փոխադարձ պահանջներ և դատական հայցեր՝ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»,- պատմում են սերիալի հեղինակները։
Գաղափարը պրոդյուսերներ Սարիկ և Ղևոնդ Անդրեասյաններին առաջարկել է հենց սերիալի ռեժիսոր Գարիկ Պետրոսյանը։
«Մենք հասկացանք, որ սա կարող է թարմ և արդիական լինել հեռուստադիտողի համար»,- ասել է Սարիկ Անդրեասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան