Սուդանի հատուկ նշանակության ջոկատայինները բանակին մեղադրում են Թուրքիայի դեսպանի մեքենան գնդակոծելու մեջ
Սուդանի արագ արձագանքման ուժերը (հատուկ ուժերը) շաբաթ օրը մեղադրանքներ են ներկայացրել երկրի զինված ուժերին, իբր նրանք կրակ են բացել Խարտումում Թուրքիայի դեսպանի մեքենայի վրա։ Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին ասվում է հատուկ նշանակության ջոկատի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ի նրա էջում։
Հայտարարության մեջ ասվում է, որ բանակի ուժերը «կրակ են բացել Խարտումում Թուրքիայի դեսպանի մեքենայի վրա՝ տարհանման հետ կապված երկու կողմերի նախնական համաձայնեցումից հետո»։ Նշվում է, որ «թուրքական դիվանագիտական ներկայացուցչության շենքերը գտնվում են զինված ուժերի հսկողության տակ»։
Արագ արձագանքման ուժերը հայտնել է, որ իրենց «հաջողվել է անվտանգ վայր տեղափոխել դեսպանին և նրա շքախմբին»։
Արագ արձագանքման ուժերը բանակի գործողություններն անվանել են «վախկոտ քայլ, որը դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության միջազգային բոլոր նորմերի ու համաձայնագրերի կոպտագույն խախտում է»։
Հարակից հրապարակումներ`
- Սուդանում հակամարտության զոհ է դարձել 200 երեխա
- Սուդանում բախումների հետևանքով 436 խաղաղ բնակիչ է զոհվել
- Սուդանում գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են Եգիպտոս
- Տասնյակ հազարավոր տեղահանվածներ, ազգամիջյան բախումների և սովի վտանգ․ Զարգացումները Սուդանում
- Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կսկսվի Սուդանից օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների տարհանումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները