«Փաստ». Մոսկվայում հիմնական քննարկվող թեման առաջին հերթին կապված է լինելու Արցախում ռուսական խաղաղապահների հետագա տեղակայման հարցի հետ
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Մինչ այդ էլ Ֆրանսիայի արտգործնախարար Քաթրին Կոլոննան հայտարարել էր Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության մասին։
Թերթի՝ ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ կհանդիպի հունիսի 1-ին։ Ավելին, նույն աղբյուրը մեզ հայտնում է նաև, որ Մոսկվայում սպասվող հանդիպումն իրականացվում է Քիշնևում հնարավոր համաձայնության գալու նպատակով, որպեսզի սպասվող փաստաթուղթը որոշակի առումներով ընդունելի լինի նաև ռուսական կողմի համար։
Մասնավորաբար, հնարավոր ռիսկերից ու խութերից խուսափելու նպատակով Փաշինյանը պատրաստվում է Մոսկվային ներկայացնել Վաշինգտոնում քննարկված ողջ փաթեթը։ Մեր ունեցած տեղեկություններով, Մոսկվայում հիմնական քննարկվող թեման առաջին հերթին կապված է լինելու Արցախում ռուսական խաղաղապահների հետագա տեղակայման հարցի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Տնտեսվարողների մոտ բողոքի մեծ ալիք է հասունացել
- «Հրապարակ». Աննա Վարդապետյանը, պարզվում է, նույնպես մեկ անձից գնումների սիրահար է
- «Փաստ». Թուրքական կողմը առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել ՀՀ ԱԺ նախագահին ու հայկական պատվիրակությանը
- «Ժողովուրդ». Որքան է կազմել գնաճը մեկ տարվա ընթացքում
- «Հրապարակ». Առաջ զինվորին ելակով էին կերակրում, և բանակին լավ նայելու չափանիշը ելակն էր, այժմ` ջրիկ ճաշը
- «Փաստ». Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող կուսակցությունը, այսպես կոչված, «արևմտյան պրոյե՞կտ» է
- «Ժողովուրդ». Իրավապահները գործընթաց են սկսել բուհերի ռեկտորների դեմ
- «Փաստ». Փաշինյանը արդեն այն աստիճան ատելի ու անընդունելի է հանրության համար, որ իր ասածն ունկնդրելն անգամ կարող է լսողի համար վարկաբեկիչ լինել
- «Ժողովուրդ». Արցախում առաջիկայում հերթական մեծ հանրահավաքն է սպասվում՝ մայիսյան եռատոնին ընդառաջ
- «Հրապարակ». Արցախն այս օրերին օրհասական ժամանակներ է ապրում