Քեյթ Միդլթոնը կրել է Եղիսաբեթ II-ի մոր շափյուղայից ականջօղերը
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը Բուքինգհեմյան պալատում թագադրման նախօրեին տեղի ունեցած ընդունելության ժամանակ «ֆուրոր է արել»։ Page Six-ի հաղորդմամբ, Չարլզ III-ի թագադրման նախօրեին՝ մայիսի 5-ին, նա ընդունելություն է կազմակերպել Բուքինգհեմյան պալատում, որտեղ հավաքվել էին միապետությունների ներկայացուցիչներ, առաջին տիկնայք և քաղաքական գործիչներ ամբողջ աշխարհից։ Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, հյուրերին ողջունել է արքայական կապույտ զգեստով և թագուհի Էլիզաբեթի մոր շափյուղայից ականջօղերով։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նույն օրը Քեյթ Միդլթոնը ներկա է գտնվել Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած նախաթագադրման ընթրիքին։ Գեներալ -նահանգապետերի և վարչապետների հետ ընդունելության համար Ուելսի արքայադուստրն ընտրել է Jenny Packham-ի սպիտակ զգեստ՝ սև շղթայով և Էլիզաբեթ II-ի մարգարտե ականջօղերը :
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին