Առողջություն 17:06 06/05/2023 Հայաստան

Ո′չ առողջապահական համակարգը, ո′չ հասարակությունը պատրաստ չեն առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը․ Ծաղիկ Վարդանյան

«Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» նախագծի քննարկումները շարունակվում են։ Առողջապահության ոլորտի փորձագետները մտահոգություն ունեն ՝ սխալ սկզբունքային կետից է ամեն բան սկսվում։ Panorama.am-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ, առողջապահության ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանը նախ նշեց, որ այս փոփոխությունը ավելի շատ վերաբերում է ոչ թե առողջապահության, այլ ֆինանսական ոլորտին և այս ոլորտի պատասխանատու մարմինները պետք է իրենց ձեռքը վերցնեն «առաջամարտկի դրոշը»։

«Այսօր մենք գնում ենք արմատական փոփոխության, որտեղ կան և′ գործատուների, և′ հարկային օրենդրության, և′ հիմնադրամի ֆինանսկան միջոցների ճիշտ կուտակումների և պահպանման,անխափան համակարգի ստեղծմանն առնչվող խնդիրներ։ Մենք սկսել ենք բարեփոխում անել, որտեղ նախաձեռնողն Առողջապաության նախարարությունն է։ Իմ կարծքով, նախաձեռնողը պետք է լինի առնվազն փոխվարչապետի մակարդակով։ Բացի այդ, փոփոխությունը վերաբերում է ֆինանսական փոխհատուցմանը, բարդ ֆինանսական  համակարգ է ներդվելու։Այսինքն՝ ստեղծվելու է նոր հիմնադրամ, որն ունենալու է հոգաբարձուների խորհուրդ։ Այն ղեկավարելու է Առողջապահության նախարարը։ Ինչո՞ւ եք այսքան ջանքեր թափում, հարգելի ղեկավարություն, ունեք պետական առողջապահական գործակալություն, որը որոշել եք հուլիս ամսին լուծարել, մի քիչ հզրացրեք և գործեք, եթե նոր ստեղծվողն առողջապահությունից որոշակիորեն անկախ չի լինելու։  Իմ խորին համոզմամբ՝ ատեղծվում է  միաբևեռ, իրավունքները վերցրած կազմակերպություն, որի անունը դրել են հիմնադրամ, մարդկանց էլ ասում են՝ գումարները պարտադիր վճարեք, հակառակ դեպքում՝ կենթարկվեք տույժ ու տուգանքի»։

Ըստ Վարդանյանի՝  առողջապահական համակարգն այս պահին պատրաստ չէ նման բարդ փոփոխության, հասարակությունը՝ նույնպես։

«Յուրաքանչյուր տարվա համար քաղաքացին 164 000 դրամ գումար պետք է վճարի։ Որոշ դեպքերում, եկմատահարկից ինչ-որ բարդ համակարգով գումարի վերդարձ է նախատեսվում։ Ենթադրենք՝ երկրորդ կարգի աշմանդամություն ունեմ և աշխատում եմ, ինչպե՞ս է կարգավորվելու, այսինքն՝ բավականին լուրջ խնդիրներ կան ֆինանսական բլոկում, հետևաբար այս խնդիրները կարգավորողը պետք է լինեն  ֆինանսական ոլորտի պատասխանատուները։  Բացի այդ, առողջապահության համակարգի ինֆաստրուկտուրաները պատրաստ չեն այս կարգի փոփոխության։ Պարզ չէ, թե ինչպես է ողջ գործընթացը կազմակերպվելու, ո՞ր կազմակերպությունների հետ են պայմանագիր կնքվելու և  ո՞ր տեսակի ծառայություններ են ներառվելու։ Ցավոք, մատուցվող ծառությունների որակը որևէ ձևով առնչություն չունեն այն փոփոխությունների հետ, որոնք արվելու են։Արդյունքում ունենալու ենք միջին որակի ծառության մատուցում՝ տվյալ փոխհատուցման համար։ Քաղաքացին, որն ավելի լավ սպասարկման ցանկություն է ունենալու կամ որակով բուժօնություն ստանալու, ստիպված է լինելու դիմել վճարովի խորհրդատվության և բուժօնության։ Վտանգն այն է որ հստակեցված չեն,թե որ ծառություններն են ներառված  փաթեթում, շատ հպանցիկ և ընդհանրական են խոսվում այդ մասին»,- ասաց փորձագետն ու շեշտեց, որ այստեղ տեսնում է նաև կոռուպցիոն ռիսկեր։ 

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահի համար անհասկանալի է առողջապահական ապահովագրական կազմակերպությունների «լուռ» և «իներտ» վերաբերմունքը․

«Վերջերս տեղեկություն ստացա, որ «վարագույրների հետևում» քննարկվում է ՝ որոշակի ծառայություններ հիմնադրամի կողմից  իրենց պատվիրելու մասին։ Հասկանալի է, որ այս ձևաչափով իրականացվող ծառությունները չեն կարող պարունակել  որակ կամ  որակական առումով բժշկական ծառությունները սրանից չեն օտվելու։ Ազնիվ կլինի, եթե այս հարցն էլ հստակեցվի,թե որ մասով է զբաղվելու մասնավոր կազմակերպությունը, որ մասով՝ պետական օղակը և ինչ ձևով են հարաբերվելու»։

Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ պարզ չէ նաև այն, թե վիճելի հարցերի դեպքում քաղաքացին ում պետք է դիմի և ով է զբաղվելու վիճահարույց խնդիրներով։

«Ենթադրենք բժշկական կենտրոնը ծառայություն մատուցում է, բայց հիմնադրամը ինչ-ինչ պատճառներով չի փոխհատուցում կամ մասամբ է փոխհատուցում, ո՞վ կամ ո՞ր կառույցն է զբաղվելու  հիվանդ-կազմակերպություն հարաբերություններում առաջացած վիճելի հարցերով։ Ի՞նչ է, բոլորը դիմելո՞ւ են դատարան։ Քանի դեռ բոլոր ինֆրաստրուկտուրաները չեն բերվել «մարտական վիճակի» այս համակարգի ներդրումը վաղ է»,- ավելացրեց Վարդանյանը։

Բերելով հետխորրդային երկրներից օրինակներ, փորձագետնը նշեց, որ օրինակ՝ Ղազախստանում, մեկ-երկու անհաջող փորձից հետո, նոր սկսել են ներդնել կիսաապահովագրական համակարգ, Վրաստանում նույնպես խնդիրներ են առաջացել՝ համակարգի ներդնելուց հետո միլիոնավոր մարդիկ դուրս են մնացել սպասարկման ծառայությունից օգտվելուց, հետո նորից փոփոխություններ են արվել։

«Կարծում եմ՝ մեզ նույնպես այս ցավոտ ճանապարհն է սպասվում, քանի որ մարդիկ, որոնք զբաղվում են այս գործով, որևէ ձևով առողջապահական ապահովագրության հետ ուղղակի կապ չունեն, չունեն նաև մասնագիտական փորձ»,- եզրափակեց  Ծաղիկ Վարդանյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:58
Մեղավոր են նախկիններն ու Բայդենը. Զելենսկի
«Մենք չպետք է տայինք միջուկային զենքը, այն հիմարություն էր, լիովին անտրամաբանական»,-strana.today-ի փոխանցմամբ՝ ասել է Վոլոդիմիր...
Աղբյուր` Panorama.am
22:46
Բքվում «դատական» բեմականացման ժամանակ մերժվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տնային կալանքի տակ տեղափոխելու միջնորդությունը
Բաքվում տեղի է ուրնեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների մասով  դատական բեմադրությունը, որի ժամանակ մերժվել ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանը՝ Ծիծեռնակաբերդում
Հայաստանում ԳԴՀ-ի դեսպանատունը հաղորդագրություն է հրապարակել Ծիծեռնակաբերդ դեսպան Կլաուդիա Բուշի այցելության վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
21:16
Կինը դшնшկահшրել է ամուսնուն ծեծած տղամարդուն՝ նրա ընկերների ներկայությամբ
 Հունվարի 22-ին ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը կլիներ ձեր տոնը․․․․Արման Թաթոյան
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Եռաբլուրից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Վաղը կլիներ ձեր տոնը։ Վերքերը չեն սպիացել, ձեր...
Աղբյուր` Panorama.am
20:47
Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան
Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն  են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 19:45-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 27-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:33
Նոան ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն Զենիթին
Դոհայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոնին՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունված է․ Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում
Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին փոխանցել է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոն է ստացել
ՀՀ Դատախազությունից հայտնում են, որ Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները․ ՀՅԴ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանը, ենթակառուցվածքային ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Անընդունելի է ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը․ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, կա տուժած
Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացին կազատվի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հունվարի 24-ինտեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանում 2024-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնnւթյան 15 դեպք է գրանցվել 24 տուժողով. Զեկույց
«2024 թվականը հագեցած է եղել բազմաթիվ իրադարձություններով, այդ թվում խնդիրներ են եղել խոսքի ազատության, լրագրողների և լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:51
էլեկտրոնային ստորագրության համար գանձած գումարները պետք է հետ վերադարձվեն. Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «45 մլրդ դրամ: Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման  ամենամյա 3000 դրամ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Ոսկան Սարգսյան
«Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն   տալ  Տավուշի մարզի Տավուշ-2...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ծխախոտ արտադրող և ներմուծող երեք ընկերություն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների...
Աղբյուր` Panorama.am
17:22
Շնորհակալ եմ, որ Աննան տանն ունենա կոմպոզիտոր, բայց մեկ այլ կոմպոզիտորի նվիրի այսքան ուշադրություն. Տիգրան Մանսուրյան
Ներկայացվեց Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ նվիրված կոմպոզիտորի 85-ին ամյակին
Աղբյուր` Panorama.am
17:12
Հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը
Այս  տարվա հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 27-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
16:52
Եղիշե Մելիքյանը մնում է. «Փյունիկ»
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փարիզում հրդեհվել է 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի պատմական շենքի աշտարակը
Երկուշաբթի գիշերը Փարիզի 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի շենքի աշտարակը այրվել է, և այն փրկելու համար հարյուրից ավելի հրշեջ է կանչվել։...
Աղբյուր` Panorama.am
16:41
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին
13:45 27/01/2025

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}