Այդ ուռոդ չորս բերետավորները պետք է ծնկաչոք գային ու ներողություն խնդրեին տիկին Գոհարից. Զոհված զինծառայողի հայր
«Բոլոր ուժային կառույցները Նիկոլի պատվո պահակախումբն է։ Երևի հիշում եք՝ տիկին Գոհարին, որին 4 հոգով .. Այդ ուռոդների մայրը եթե լիներ, կտանեի՞ն, թե՞ իրենց մորը չի կարելի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինվորներից մեկի հայրը, ով մասնակցում էր նույն պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի հուղարկավորության։
Տիկին Գոհարը Արայիկ Բաղդասարյանի մայրն է, ում 2022 թ. սեպտեմբերի 21-ին չորս ոստիկանները ձեռքերից ու ոտքերից բռնած տարան Եռաբլուրից։
«Այդ դեպքը ցույց տվեք, թե ինչի է պատրաստ վարչախումը, Նիկոլի զոմբի կարմիր բերետավորները։
Այդ չորսը պետք է ծնկաչոք գային ու ներողություն խնդրեին տիկին Գոհարից»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։
Նա համոզված է՝ եթե այս իշխանությունը շարունակի գործել, իրենց հրեշավոր ծրագիրն ավարտին կհասցնեն ու կմասնատեն Հայաստանը։
Հարակից հրապարակումներ`
- Նույն ցավն եմ ապրում, ինչ իմ Դավիթի ժամանակ, վերջը չեմ տեսնում. Զոհված զինծառայողի հայրը
- «Եռաբլուր»-ում հուղարկավորվեց 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան