20 տարվա մեջ առաջին անգամ լեյբորիստները վերցրել են Անգլիայի ՏԻՄ-երի մեծ մասը
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը, Անգլիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, վերահսկում է 2,6 հազար մանդատ, իսկ իշխող Պահպանողական կուսակցությունը՝ 2,2 հազար մանդատ։ 2002 թվականից ի վեր առաջին անգամ լեյբորիստները առաջ են անցել թորիներից՝ դառնալով Անգլիայի ամենամեծ մունիցիպալ քաղաքական ուժը: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է BBC-ն:
Հինգշաբթի օրը կայացած ընտրությունների արդյունքներով լեյբորիստները բարելավել են իրենց դիրքերը առնվազն 532 մանդատով (այժմ ամփոփված են 230 տեղական իշխանություններից 228-ի ընտրության արդյունքները)։ Միաժամանակ պահպանողականները կորցրել են ավելի քան 1000 մանդատ։ Լեյբորիստների առաջնորդ Քեյր Սթարմերը քվեարկության ժամանակ ասել է, որ իր կուսակցությունը գնում է համընդհանուր խորհրդարանական ընտրություններում հաղթելու ճանապարհոն, որոնք տեղի կունենան ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարին: Լեյբորիստական կուսակցությունը նշել է, որ «բրիտանական հանրությունը հստակ ազդանշան է ուղարկել վարչապետ Ռիշի Սունակին մերժելու մասին»։
«Լիբերալ-դեմոկրատներ» կուսակցությունը ավելի քան 400 հոգով ավելացրել է մունիցիպալ իշխանություններում իր ներկայացուցիչների թիվը՝ մինչև 1,6 հազար պատգամավոր։ Ընդհանուր առմամբ, ընտրողները որոշել են ավելի քան 8 հազար մանդատների ճակատագիրը, 152 տեղական խորհուրդներ ամբողջությամբ վերընտրվել են։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիան և ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ
- Բրիտանիան 12,6 մլն դոլար կհատկացնի Մոլդովային և Վրաստանին՝ ՌԴ-ի միջամտությանը դիմակայելու համար
- Բրիտանիան առաջիկա երկու տարում ռազմական բյուջեն կավելացնի 6 մլրդ դոլարով
- Բրիտանիայի լեյբորիստները կարող են դիմել Բրեքսիթի չեղարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները